ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2024 թվականի N 120-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 2269-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Թույլատրել 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 29-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: