ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2023 թվականի N 1172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչելու, կանոնակարգող մարմինների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի N 9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 753-Ն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1172-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
10. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական: