ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 մարտի 2013 թվականի |
թիվ 47 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի թիվ 47 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթ |
Ծանոթագրություն | |
1 |
2 |
3 |
4 | |
I. Փաթեթվածք | ||||
1. |
Փաթեթվածք մետաղյա (ալյումինե փայլաթիթեղ*, բանկաներ, տակառներ, տափաշշեր, տակառիկներ (կեգեր), կանիստրներ, պարկուճներ, գլանանոթներ, թմբուկներ)՝ բացի օգտագործվածից |
7310 21-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար |
2. |
Փաթեթվածք պոլիմերային (թաղանթներ, ժապավեններ*, արկղեր, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, տափաշշեր, բանկաներ, պարկուճներ, շշեր, սրվակներ, տոպրակներ, պարկեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), տուփեր, փոքրիկ բաժակներ, գրչատուփեր)՝ բացի օգտագործվածից |
3919-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները |
3. |
Փաթեթվածք թղթե և ստվարաթղթե (տուփեր, փոքր տուփեր, բանկաներ, պարկեր, տոպրակներ, վաճառարկղեր (լոտոկներ), արկղեր, այդ թվում՝ փաթեթվածք մագաղաթից, պերգամինից, անյուղանցիկ թղթից, փաթաթելու թղթից, մագաղաթաթղթից, ավտոմատների վրա փաթեթավորելու համար նախատեսված թղթից) |
4806-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները |
4. |
Փաթեթվածք ապակե (շշեր, բանկաներ, սրվակներ, սրվակիկներ, գլանանոթներ) |
7010-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների, լաքաներկային նյութերի համար |
5. |
Փաթեթվածք համակցված նյութերից (կոռեքսներ, փոքր տուփեր, պարկեր, տոպրակներ, սրվակներ, բանկաներ, փաթեթավորման և պիտակավորման նյութեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), պարկուճներ, փոքրիկ բաժակներ, տուփեր) |
3919-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար |
6. |
Փաթեթվածք փայտյա (արկղեր, տակառներ, տուփեր, տակառիկներ, թմբուկներ, տաքարներ)՝ բացի օգտագործվածից |
4415 10 100 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար |
7. |
Փաթեթվածք տեքստիլ նյութերից (պարկեր, տոպրակներ, բեռնարկղեր)՝ բացի օգտագործվածից |
6305-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի համար |
8. |
Փաթեթվածք կերամիկական (շշեր, բանկաներ, տակառներ, տակառիկներ) |
6909 90 000 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար |
II. Խցանափակման միջոցներ | ||||
9. |
Մետաղական խցանափակման միջոցներ (խցաններ, կափարիչներ, թասակներ (ներառյալ թագակերպ թասակները, պտուտակավոր թասակները և տարալցման հարմարանքով թասակները) կրոնեն-խցաններ, կափարիչներ-ձևվածքներ, մյուզլե, պահանգներ) |
7317 00 610 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար |
10. |
Կեղևային խցանափակման միջոցներ (խցաններ, ամրացնող միջադիրներ, խցափակիչներ) |
4503-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար |
11. |
Պոլիմերային խցանափակման միջոցներ (խցաններ, թասակներ, կափարիչներ, բաժնավորիչ-սահմանափակիչներ, անջատիչներ, ամրացնող միջադիրներ, կափույրներ) |
3923 50-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների, լաքաներկային նյութերի խցանափակման համար |
12. |
Համակցված խցանափակման միջոցներ (խցաններ, խցան-կափարիչներ, թասակներ, կափարիչներ, ամրացնող միջադիրներ) |
3923 50-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար |
13. |
Ստվարաթղթից խցանափակման միջոցներ (կափարիչներ, ձևվածքներ, ամրացնող միջադիրներ) |
4823 70 900 0-ից |
համապատասխանության հայտարարագիր |
սննդամթերքի խցանափակման համար |
_____________________
* Մանրածախ առևտրում (վաճառքում) իրացման համար նախատեսված և (կամ) նշված նպատակների համար բաժնեծրարված (փաթեթավորված) արտադրանք:
Ծանոթագրություն. | Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: