ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2023 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» թիվ 45 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2-րդ կետում «Որոշման թիվ 3-12-րդ, 15-21-րդ հավելվածներ» բառերը փոխարինել «Որոշում» բառով.
բ) սույն որոշմամբ հաստատված՝ ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մեջ, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝
7-րդ կետը լրացնել «՝ հաշվի առնելով սույն մեթոդական ցուցումների 17-րդ կետի երկրորդ պարբերությունը» բառերով.
17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Եթե պայմանագրով նախատեսված է նշանակման (ուղարկման) մի քանի երկիր, ապա տողում կատարվում է «Պայմանագրի (կոնտրակտի) պայմաններին համապատասխան» գրառումը»։ Եթե նշված երկրները դասվում են Եվրոպական միության երկրներին, ապա տողում կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: