«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2007 թվականի N 504-Ն
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ
| Ինդեքսը | Սննդային հավելումների անվանումները (լատինական գրառումներով) |
Տեխնոլոգիական ֆունկցիաները |
| E121 | Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein, Օրխիլ, Orchil) |
ներկանյութ (կարմիր) |
| E123 | Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2 | ներկանյութ (կարմիր) |
| E216 | Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր (Propyl para-hydroxybenzoate) |
պահածոյացնող նյութ (բենզոատներ) |
| E217 | Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի նատրիումական աղ (Sodium propyl para- hydroxybenzoate) |
պահածոյացնող նյութ (բենզոատներ) |
| E240 | Ֆորմալդեհիդ (Formaldehyde) | պահածոյացնող նյութ |
| E924a |
Կալիումի բրոմատ (Potassium bromate) |
որակը լավացնող նյութ (ալյուրի և հացի բարելավիչ) |
| E924B | Կալցիումի բրոմատ (Calcium bromate) | որակը լավացնող նյութ (ալյուրի և հացի բարելավիչ) |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |