Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 516-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի «Տարածք հետ վերցնելու, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» N 1391-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «Նալբանդյան 128» բառերը փոխարինել «Նալբանդյան 128-130 (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման N 23042019-01-0257 վկայական)» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «երկամսյա» բառը փոխարինել «յոթամսյա» բառով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |