ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2022 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող խոշոր և մանր եղջերավոր անասուններից ստացված կաթի և կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատ (ձև թիվ 28) (կցվում է).»,
բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող` խոշոր և մանր եղջերավոր անասուններից ստացված կաթի և կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատի ձևի մեջ (ձև թիվ 28):
սերտիֆիկատի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ խոշոր և մանր եղջերավոր անասուններից ստացված կաթի և կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատ»,
[փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]
[փոփոխությունը վերաբերում է ռուսերենին]
4.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող կաթն ստացվում է առողջ կենդանիներից, իսկ կաթնամթերքն արտադրվում է կաթի վերամշակման ձեռնարկություններում»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն՝
«Ծանոթագրություն: Անասնաբուժական սերտիֆիկատը կիրառվում է նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1901 և 2106 ապրանքային դիրքերի ապրանքները (սննդամթերքը) արտահանելիս, որոնք ընդգրկված են այն ապրանքների միասնական ցանկում, որոնք ենթակա են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) և պարունակում են ցանկացած քանակությամբ կաթնային բաղադրիչ:»,
լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն՝
«*Եվրոպական միության անդամ պետությունների համար: Ընդ որում, «նախաարտահանման հավաստագիր» ասելով՝ պետք է հասկանալ ուղեկցող փաստաթուղթ (պաշտոնական հավաստագիր), որը տրվել է Եվրոպական միության անդամ պետության իրավասու մարմնի հավաստագրող պաշտոնատար անձի կողմից՝ Եվրոպական միության տարածքով տեղափոխման համար, և որով հաստատվում է, որ դրա մեջ նշված ապրանքները, որոնք ենթակա են անասնաբուժական հսկողության (վերահսկողության), բավարարում են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժասանիտարական պահանջները:»:
2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված՝ մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ ըստ թիվ 28 ձևի, անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերն օգտագործվում են մինչև 2023 թվականի մարտի 1-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 28-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: