ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԻՐԻԳԱՏՈՐԸ ԵՎ ԴՐԱ ԲՌՆԱԿԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Բերանի խոռոչի իրիգատորը, որը ներկառուցված պոմպով 20 կգ-ից ոչ ավելի քաշով էլեկտրական սարք է, ունի գլխադիրների ամրակման համար բռնակ, գլխադիրներ, ջրի շիթի մատակարարումը միացնող կառավարման (ռեժիմների փոխարկման) բլոկ, սնուցման բլոկ, ջրի ռեզերվուար, նախատեսված է կենցաղային (տնային) նպատակներով ատամները, լնդերը, միջատամային տարածքները, օրթոպեդիկ կոնստրուկցիաները, իմպլանտները, բերանի և լեզվի լորձաթաղանթի մակերեսը ճնշման տակ ջրի շիթի օգնությամբ մաքրելու ժամանակ օգտագործելու համար, որը նաև մերսման ազդեցություն է թողնում լնդերի վրա, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8509 80 000 0 ենթադիրքում:
2. Բերանի խոռոչի իրիգատորի բռնակը, որը պլաստմասսաներից պատրաստված արտադրատեսակ է՝ գլխադիրների ամրակման համար անցք ունեցող կորպուսի տեսքով, ջրի շիթի մատակարարումը միացնող (անջատող) կոճակով, իրիգատորի կորպուսին միացման համար ճկափողով, նախատեսված է ջրի շիթի մատակարարման համար իրիգատորի կազմում օգտագործելու համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8509 90 000 0 ենթադիրքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: