ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2022 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 11-ի «Հագուստի կենցաղային շոգեմշակիչը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար նախատեսված կենցաղային հատակադիր շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ուղղահայաց տիպի փոխագուցավոր կանգնակով, գոլորշի մատակարարող և գլխադիրներ ունեցող ճկափողով, ջրի ռեզերվուարով, նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին՝ գոլորշի մատակարարող ճկափողով մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն (առանց ջրամատակարարման համակարգին միացնելու հնարավորության), Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում:».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11կետով՝
«11. Հագուստի և մանածագործական արտադրատեսակների համար կենցաղային ձեռքի շոգեմշակիչը, որը ներկառուցված էլեկտրաջեռուցիչ տարրով 220-240 Վ փոփոխական հոսանքի սնուցման լարմամբ էլեկտրական սարք է, սարքավորված է շոգեմշակման ռեժիմների փոխարկումով կառավարման բլոկով, ջրի ռեզերվուարով, խոզանակ-գլխադիրով (կամ առանց դրա), նախատեսված է մինչև եռման ջերմաստիճանը ջրի տաքացման ժամանակ ջրի ռեզերվուարում ստեղծվող ճնշման հաշվին մատակարարվող գոլորշու միջոցով ծալքերը, ճմռթվածքները, ծալակոտրվածքները, աղտոտումները հեռացնելու, հոտազերծելու նպատակով հագուստը և մանածագործական արտադրատեսակները մշակելու համար, ունի ջրի ռեզերվուարի ծավալին համապատասխան հաշվարկված՝ գոլորշու արտադրման աշխատանքի տևողություն, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8516 ապրանքային դիրքում։».
գ) նշված որոշման հավելվածը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: