ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 581-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 481-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 481-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «12,110» թիվը փոխարինել «12,060» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 581-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Ընդհանուր գումարը (շվեյցարական ֆրանկ) |
1. |
Դաշնամուր |
13 հատ |
7,400 |
2. |
Ռոյալ |
2 հատ |
3,000 |
3. |
Կլավեսին |
1 հատ |
1,500 |
4. |
Դաշնամուրի աթոռ |
14 հատ |
140 |
5. |
Օգտագործված նոտաներ |
8 արկղ |
20 |
Ընդամենը՝ 12,060 շվեյցարական ֆրանկ Փոխադրման ծախսերը՝ 8,300 եվրո |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |