ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2021 թվականի N 63-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
1. Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 45-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1/ 02.2.1.51 /քաղաքացիական պաշտպանություն/ ծրագրի 4239 /ընդհանուր բնույթի ծառայություններ/ հոդվածի «50.0 » թիվը փոխարինել «25.0» թվով
2/ 02.5.1.51 /Զորակոչային պաշտպանություն/ ծրագրի 4239 /ընդհանուր բնույթի ծառայություններ/ հոդվածի «25.0» թիվը փոխարինել «0» թվով
3/ 03.2.1.55 /փրկարարական ծառայություն/ ծրագրի 4239 /ընդհանուր բնույթի ծառայություններ/ հոդվածի «25.0» թիվը փոխարինել «0» թվով
4/ 09.5.1.51 /Արտադպրոցական դաստիարակություն/ ծրագրի 4239 /ընդհանուր բնույթի ծառայություն/ հոդվածի «1240.0» թիվը փոխարինել «1205.0» թվով
5/ 06.4.1.51 /փողոցային լուսավորում/ ծրագրին՝ 4212 /էներգետիկ ծառայություններ/ հոդվածի «2000.0» թիվը փոխարինել «2110.0» թվով
6/ Լեռնանիստի համայնքապետարանի 2021 թվականի վարչական բյուջեի 1352 /համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենք և շինությունների օրինականացման համար վճար/ տողում որպես եկամուտ 2000,0 հազ. դրամով կատարել ավելացում՝ «0» թիվը փոխարինել «2000.0» թվով և այն բաշխել՝ 100.0 հազար դրամ հատկացնել 01.1.1.51 /օրենսդիր, գործադիր մարմիններ և տեղական ինքնակառավարում/ ծրագրին աշխատակազմի աշխատավարձի վճարման համար, 300,0 հազ. դրամ հատկացնել 01.6.1.51 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրին համայնքապետարանի փաստաթղթերի արխիվացման համար, 600.0 հազ. դրամ հատկացնել 09.1.1,51 /նախադպրոցական կրթություն/ ծրագրին համայնքի մանկապարտեզը բնականոն աշխատացնելու համար, 400.0 հազ. դրամ հատկացնել 08.2.4.51 /այլ մշակույթային կազմակերպություն/ ծրագրին համայնքում մշակույթային միջոցառումներ կազմակերպելու համար, 600.0 հազ դրամը հատկացնել համայնքի վարչական բյուջեի 11.1.2.51 /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ ծրագրին ֆոնդային բյուջե տեղափոխելու համար
7/ 01.1.1.51 /օրենսդիր, գործադիր մարմիններ և տեղական ինքնակառավարում/ ծրագրի 4111 /աշխատավարձ/ հոդվածի «31900,0» թիվը փոխարինել «32000.0» թվով
8/ 01.6.1.51 /ընդհանուր բնույթի հանրային ծառայություն/ ծրագրին՝ 4241 /մասնագիտական ծառայություն/ հոդվածի «60.0» թիվը փոխարինել «360.0» թվով
9/ 09.1.1.51 /նախադպրոցական կրթություն/ ծրագրին՝ 4511 /սուբսիդիա/ հոդվածի «22671.0» թիվը փոխարինել «23271.0» թվով
10/ 08.2.4.51 /այլ մշակույթային կազմակերպություն/ ծրագրի
ա/ 4237 /ներկայացուցչական ծախսեր/ հոդվածի «1487.0» թիվը փոխարինել «1787.0» թվով
բ/ 4239 /ընդհանուր բնույթի ծառայություն/ հոդվածի «400.0.» թիվը փոխարինել «500.0» թվով
11/ 11.1.2.51 /Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ ծրագրի 4891 /պահուստային ֆոնդ «հոդվածի «0» թիվը փոխարինել «600.0» թվով
Լեռնանիստ համայնքի բյուջեով հաստատված ֆոնդային մասի հողի օտարումից մուտքերը ավելացնել 8400.0 հազ դրամով՝ «2000.0» թիվը փոխարինել «10400.0» թվով, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 600.0 հազ դրամ ուղղել ֆոնդային բյուջե համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար
12/ 11.1.2.51. /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ ծրագրի 4891 /պահուստային ֆոնդ «հոդվածի «600.0» թիվը փոխարինել «0» թվով
13/ 49.1. եկամուտ խմբի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե 600.0. հազ դրամ
14/ 04.5.1.51 /Ճանապարհային տնտեսություն ծրագրի 5113 /շենք և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածի «11520.0» թիվը փոխարինել «20520.0» թվով
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ-8
1. ԱԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ 2. ԱՎԱԳՅԱՆ ԳԵՆԱԴԻ 3. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ 4. ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ 5. ԳՐԻԳՈՐՅԱՆ ՈԱԶՄԻԿ 6. ԶՈՀՐԱԲՅԱՆ ՔԵՐՈԲ 7. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՌՈՄԱՆ 8. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԻՍԱՀԱԿ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱՐՏՅՈՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2021 թվական: