ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 440-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության պարագաների (32 տեղ, 15,640 կգ ընդհանուր քաշով, 259,482.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 11,690 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 440-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Ստացողը |
Նկարագրությունը |
Տեղը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
(ԱՄՆ-ի դոլար) | |||||
1. |
Ավանեսյան Անահիտ-Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
դեղեր |
14 |
9,934 |
116,480 |
2. |
Դավթյան Շուշան-«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
դեղեր |
7 |
4,233 |
49,920 |
3. |
Ավանեսյան Անահիտ-Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
բժշկական նշանակության պարագաներ |
5 |
691 |
46,180.48 |
4. |
Խաչիյան Յուրի-Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն |
բժշկական նշանակության պարագաներ |
2 |
270 |
20,954.07 |
5. |
Դավթյան Շուշան-«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
բժշկական նշանակության պարագաներ |
2 |
234 |
13,039.22 |
6. |
Աղաջանովա Ելենա-ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիր |
բժշկական նշանակության պարագաներ |
1 |
164 |
10,444.60 |
7. |
Հովակիմյան Արման-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն |
բժշկական նշանակության պարագաներ |
1 |
114 |
2,464.13 |
Ընդամենը՝ |
32 |
15,640 |
259,482.50 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |