ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2023 թվականի N 1365-Ն
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի և 12-րդ մասի 2-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծախսերի նախահաշիվը՝ համաձայն N 2 հավելվածի՝ նկատի ունենալով, որ այն ներառում է նաև իրականացնող կազմակերպության կողմից ծրագրի իրականացման նպատակով մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կատարված ծախսերը:
3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի կազմակերպման ժամանակ կարող են ամբողջությամբ կամ մասնակի չկիրառվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրով սահմանվում են «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
2. Ծրագրի նպատակն է մշակութային կյանքի աշխուժացումը, հանրության լայն զանգվածների (ներառյալ խոցելի և թիրախային խմբերը) մասնակցության ապահովումը երաժշտական միջոցառմանը (այսուհետ՝ միջոցառում), համաշխարհային աստղերի ներկայացումը Հայաստանում, ինչպես նաև միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացումը և մշակութային զբոսաշրջության զարգացումը:
3. Ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ կստեղծի ժամանակակից արվեստին հաղորդակցվելու համար:
4. Ծրագրի իրականացման պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է (այսուհետ` պետական մարմին):
5. Ծրագրի շրջանակներում իրականացվելու է 1 միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ-ի (Snoop Dogg) մասնակցությամբ:
2. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
6. Ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները:
7. Ծրագրի իրականացումն ապահովում է «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ կազմակերպություն):
8. Կազմակերպությունը պարտավոր է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում:
9. Կազմակերպությունը պարտավոր է բոլոր հնարավոր գովազդային արշավներում նշել, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո:
10. Կազմակերպությունը պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ:
11. Միջոցառման իրականացման համար գնված գույքը (առկայության դեպքում) միջոցառման ավարտից հետո որպես սեփականություն հանձնվելու է պետական մարմնին կամ վերջինիս կողմից նշված այլ պետական կազմակերպության:
12. Միջոցառման իրականացման ընթացքում կազմակերպությունը կհամագործակցի հասարակական կարգը պահպանող, ինչպես նաև միջոցառման անվտանգությունն ապահովող պետական իրավապահ մարմինների և դրանց համապատասխան աշխատակիցների հետ։
3. ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
13. Միջոցառումը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:
4. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
14. Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմակերպությանը կհատկացնի 2,318,596.8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ միջոցառման իրականացման վերաբերյալ կազմակերպության և համապատասխան արտիստի միջև կնքված պայմանագրի ապացույցը (պայմանագրի օրինակը) և պահանջվող գումարի չափով բանկային երաշխիքը պետական մարմնին տրամադրելուց հետո:
15. Միջոցառման ավարտից և պետական մարմնի կողմից միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո, կազմակերպությունը միանվագ վճարմամբ, Պետական բյուջե հետ կվճարի նվազագույնը 24,381.0 հազ. դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։
16. Կազմակերպությունը՝ միջոցառման ամբողջական պատշաճ կատարումից հետո, տրամադրված դրամաշնորհի ընդհանուր գումարից պակաս գումար ծախսվելու դեպքում, պարտավոր է տարբերությունը (տնտեսված գումարը) վերադարձնել Պետական բյուջե՝ միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
5. ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
17. Շահառուների թիվը կկազմի 20000-25000 մարդ:
18. Ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ, այդ թվում՝ սոցիալապես խոցելի խմբեր:
19. Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը՝ հետևապես նաև տնտեսական աճին, կհանգեցնի երկրի վարկանիշի, ինչպես նաև Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը:
20. Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
NN ը/կ |
Ծախսատեսակների անվանումը |
Միավոր |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդամենը գումարը (հազ. դրամ) |
1 |
Միջոցառումների հետ կապված ծառայություններ |
1,142,665.0 | |||
Միջոցառումների հետ կապված ծառայություններ (միջոցառման կազմակերպական ծառայությունների վճարներ և դրա հետ կապված կատարվելիք բոլոր պարտադիր վճարները (ծախսերը), այդ թվում՝ հարկերը, տուրքերը, փոխադրում և այլն) |
դրամ |
1 |
1,142,665,000 |
1,142,665.0 | |
2 |
Մարզադաշտի ծախսերի հետ կապված ծառայություններ |
115,315.0 | |||
շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (տարածքի բարեկարգում) |
դրամ |
1 |
15,000,000 |
15,000.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (հանդերձասենյակների պատրաստում (կահույքի վարձակալում, մասնակի վերանորոգում), այդ թվում՝ հանդերձանքի տեղաշարժվող մեկ մեքենայի վարձակալություն (հագեցված խոհանոցով, հանգստի գոտիով և սանհանգույցով)՝ 6 հատ |
դրամ |
1 |
10,740.000 |
10,740.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (ուժեղացված արգելապատնեշներ (Mojo ապրանքանիշ)՝ 400 հատ |
դրամ |
1 |
10,560.000 |
10,560.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (արգելապատնեշներ, 2,5 մ )՝ 800 հատ |
դրամ |
1 |
4,400.000 |
4,400.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (դաշտի հատուկ ծածկի վարձակալություն) 7000 ք/մ |
դրամ |
1 |
13,720.000 |
13,720.0 | |
հավաքովի կառույցների տեղադրման և մոնտաժման աշխատանքներ (ծածկի մոնտաժում, ապամոնտաժում և սպասարկում) 7000 ք/մ |
դրամ |
1 |
2,940.000 |
2,940.0 | |
ներկայացուցչական ծառայությունների հետ կապված ծախսեր (գրասենյակի ծախսեր՝ մարզադաշտի տարածքում) |
դրամ |
1 |
385,000 |
385.0 | |
մաքրման ծառայություններ («Հրազդան» մարզադաշտի և հարակից տարածքի մաքրություն) |
դրամ |
1 |
7,200,000 |
7,200.0 | |
տպագրական ծառայություններ (բաներների տպագրություն)՝ 2350 ք/մ |
դրամ |
1 |
4,230.000 |
4,230.0 | |
այլ ծառայություններ (բաներների մոնտաժում և ապամոնտաժում)՝ 2350 ք/մ |
դրամ |
1 |
2,773.000 |
2,773.0 | |
ամֆիթատրոնային լսարանների կառուցման աշխատանքներ (հանդիսատեսի համար երկհարկանի հարթակի (ամֆիթատրոն) կառուցում, ապամոնտաժում (ներառյալ բեռնափոխադրումը Հայաստան) |
դրամ |
1 |
12,430,000 |
12,430.0 | |
ամֆիթատրոնային լսարանների կառուցման աշխատանքներ (հանդիսատեսի համար երկհարկանի հարթակի (ամֆիթատրոն) կառուցում, ապամոնտաժում (ներառյալ բեռնափոխադրումը Հայաստան) |
դրամ |
1 |
18,250,000 |
18,250.0 | |
սեղանների վարձակալության ծառայություն (երկհարկանի հարթակներում)՝ 70 հատ, 1 օր |
դրամ |
1 |
385,000 |
385.0 | |
աթոռների վարձակալության ծառայություն (երկհարկանի հարթակներում)՝ 280 հատ, 1 օր |
դրամ |
1 |
392,000 |
392.0 | |
այլ ծառայություններ (երկհարկանի հարթակներում աթոռների և սեղանների տեղափոխում և տեղադրում) |
դրամ |
1 |
230,000 |
230.0 | |
այլ ծառայություններ (հանդիսատեսի հարթակների երեսապատման համար կավրալինի տրամադրում, մոնտաժում և ապամոնտաժում) 700ք/մ |
դրամ |
1 |
4,760,000 |
4,760.0 | |
շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (մարզադաշտի զուգարանների մասնակի վերանորոգում) 4 հատ |
դրամ |
1 |
1,440,000 |
1,440.0 | |
էլեկտրականության բաշխում (էլեկտրաէներգիայի վճար) |
դրամ |
1 |
2,000,000 |
2,000.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (բիոզուգարանների տրամադրում, տեղադրում, տեղափոխում և սպասարկում)՝ 60 հատ |
դրամ |
1 |
3,480,000 |
3,480.0 | |
3 |
Համերգի անվտանգության ապահովման ծառայություններ |
18,610.0 | |||
այլ սարքավորումների վարձակալություն (հակահրդեհային սարքավորումների արդիականացում և սպասարկում) |
դրամ |
1 |
3,900,000 |
3,900.0 | |
այլ ծառայություններ (մարզադաշտում անվտանգային կետերի (բուժ. կետ և հակահրդեհային) ստեղծում, սպասարկում)՝ 4 հատ, 1 օր |
դրամ |
1 |
800,000 |
800.0 | |
հսկողության համակարգերի ծառայություններ (մետաղորսիչների վարձակալություն և տեղափոխում Հայաստան)՝ 22 հատ, 1 օր |
դրամ |
1 |
4,840,000 |
4,840.0 | |
հսկողության համակարգերի ծառայություններ (մետաղորսիչների տեղադրում և սպասարկում) |
դրամ |
1 |
520,000 |
520.0 | |
անվտանգության ապահովման ծառայություններ (պահնորդային ծառայություն համերգի օրվա համար)՝ 140 մարդ, 1 օր |
դրամ |
1 |
1,960,000 |
1,960.0 | |
անվտանգության ապահովման ծառայություններ (պահնորդային ծառայություն համերգի նախապատրաստական և ապամոնտաժման փուլերի համար` 8 մարդ, 10 օր |
դրամ |
1 |
1,600,000 |
1,600.0 | |
անվտանգության ապահովման ծառայություններ (անհատական անվտանգության ծառայություն)՝ 4 մարդ, 3 օր |
դրամ |
1 |
1,440,000 |
1,440.0 | |
հակահրդեհային ծառայություններ (անվտանգություն (հակահրդեհային, տարհանման)՝ 5 մարդ, 2 օր |
դրամ |
1 |
1,700,000 |
1,700.0 | |
ձեռնաշղթաներ (մուտքի համար նախատեսված ձեռքի շղթաներ) |
հատ |
20000 |
15 |
300.0 | |
այլ ծառայություններ (տոմսերի ստուգման ծառայություն) |
դրամ |
1 |
1,550,000 |
1,550.0 | |
4 |
Համերգի սպասարկող անձնակազմի ծառայություններ |
60,296.0 | |||
սննդի առաքման ծառայություններ՝ 70 մարդ, 14 օր |
դրամ |
1 |
4,410,000 |
4,410.0 | |
այլ ծառայություններ (բանվորներ)՝ 90 մարդ, 12 օր |
դրամ |
1 |
7,128,000 |
7,128.0 | |
այլ ծառայություններ (բանվորներ)՝ 55 մարդ, 12 օր |
դրամ |
1 |
4,356,000 |
4,356.0 | |
պլանավորման խորհրդատվական ծառայություններ (պրոդաքշն մենեջեր) |
դրամ |
1 |
6,590,000 |
6,590.0 | |
ընդհանուր կառավարման խորհրդատվական ծառայություններ (տեխնիկական տնօրեն) |
դրամ |
1 |
5,175,000 |
5,175.0 | |
ընդհանուր կառավարման խորհրդատվական ծառայություններ (տնօրենի օգնական) |
դրամ |
1 |
1,387,000 |
1,387.0 | |
տվյալների ցանցի կառավարման ծառայություններ (ցանցային ադմինիստրատոր) |
դրամ |
1 |
2,070,000 |
2,070.0 | |
հաշվապահական ծառայություններ (հաշվապահ) |
դրամ |
1 |
820,000 |
820.0 | |
իրավական խորհրդատվության ծառայություններ (իրավաբան) |
դրամ |
1 |
950,000 |
950.0 | |
ֆինանսական խորհրդատվության ծառայություններ (ֆինանսիստ) |
դրամ |
1 |
1,240,000 |
1,240.0 | |
այլ ծառայություններ (տրանսպորտի գծով մենեջեր) |
դրամ |
1 |
690,000 |
690.0 | |
այլ ծառայություններ (հյուրանոցի գծով մենեջեր) |
դրամ |
1 |
1,130,000 |
1,130.0 | |
այլ ծառայություններ (էներգետիկ) |
դրամ |
1 |
1,380,000 |
1,380.0 | |
այլ ծառայություններ (էլեկտրիկ)՝ 4 մարդ |
դրամ |
1 |
2,760,000 |
2,760.0 | |
այլ ծառայություններ (պրոդյուսերի ասիստենտ) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (գրասենյակի մենեջեր) |
դրամ |
1 |
690,000 |
690.0 | |
այլ ծառայություններ (ադմինիստրատոր) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (ադմինիստրատորի օգնականներ)՝ 5 մարդ |
դրամ |
1 |
2,050,000 |
2,050.0 | |
այլ ծառայություններ (տոմսերի վաճառքի մենեջեր) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (ձայնային ինժեներ) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (լուսային ինժեներ) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (վիդեո ինժեներ) |
դրամ |
1 |
1,480,000 |
1,480.0 | |
այլ ծառայություններ (համերգի ծրագրի պրոդյուսեր) |
դրամ |
1 |
5,850,000 |
5,850.0 | |
հեռախոսազանգերին պատասխանելու ծառայություններ (զանգերի կենտրոնի աշխատակիցներ)՝ 4 մարդ |
դրամ |
1 |
2,192,000 |
2,192.0 | |
վարորդի ծառայություններ (վարորդ) |
դրամ |
1 |
548,000 |
548.0 | |
5 |
Բեմի և բեմական սարքավորումների ապահովման ծառայություններ |
112,949.0 | |||
բեմերի կառուցման աշխատանքներ (ուժեղացված հինական բեմ (22х16х17 մ, layher), բեմի թևեր,երկհարկանի կոնստրուկցիաներ, բեմական սարքավորումներ՝ ներառյալ հեռակառավարման վահանակը, տանիքի օգտակար ծանրաբեռնվածությունը ՝ 20 տոննա) |
դրամ |
1 |
68,654,000 |
68,654.0 | |
բեմերի կառուցման աշխատանքներ (բեմի ձևավորում, ավտոմեքենայի համար ավտոտնակի կառուցում) |
դրամ |
1 |
1,845,000 |
1,845.0 | |
շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ (բեմի ձևավորում, բեմահարթակի ուժեղացում փայտե հեծաններով - 3մ)՝ 90 հատ |
դրամ |
1 |
3,150,000 |
3,150.0 | |
դիզայնի օժանդակ ծառայություններ (բեմի ձևավորում, երեսապատում նրբատախտակով)՝ 400ք/մ |
դրամ |
1 |
2,480,000 |
2,480.0 | |
մետաղական կոնստրուկցիաների տեղադրում, բացառությամբ` դռների և պատուհանների (բեմի ռեկվիզիտի ապահովում, հեռախոսային 2 խցիկ) |
դրամ |
1 |
4,320,000 |
4,320.0 | |
Տ անվտանգության տեսախցիկների վարձակալություն (տեսասարքավորումներ (տեսախցիկ PTZ)՝ 4 հատ, 3 օր |
դրամ |
1 |
204,000 |
204.0 | |
անվտանգության տեսախցիկների վարձակալություն (տեսասարքավորումներ (տեսախցիկ SONY X 320)՝ 4 հատ, 3 օր |
դրամ |
1 |
120,000 |
120.0 | |
այլ ծառայություններ (օպերատոր)՝ 4 մարդ, 2 օր |
դրամ |
1 |
736,000 |
736.0 | |
այլ ծառայություններ (տեխնիկ)՝ 2 մարդ, 3 օր |
դրամ |
1 |
120,000 |
120.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (սերվեր)՝ 2 հատ |
դրամ |
1 |
240,000 |
240.0 | |
կոմուտացիոն սարքի վարձակալություն (Կոմուտացիա) |
դրամ |
1 |
160,000 |
160.0 | |
թատրոնի բեմի լուսաձայնային համակարգի վարձակալություն (հեռահար լինզաներ, 4 հատ, 3 օր) |
դրամ |
1 |
720,000 |
720.0 | |
թատրոնի բեմի լուսաձայնային համակարգի վարձակալություն (ձայնային բեքլայն) |
դրամ |
1 |
3,750,000 |
3,750.0 | |
բեմերի կառուցման աշխատանքներ (ետնաբեմի կառուցում (արագ զգեստափոխման հանդերձասենյակի կառուցում՝ 8 մ х 10 մ, ներառյալ կահավորում անհրաժեշտ կենցաղային պարագաներով)՝ 2 հատ |
դրամ |
1 |
11,700,000 |
11,700.0 | |
այլ ծառայություններ (սև վարագույրի մոնտաժում, ապամոնտաժում)՝ 1400ք/մ |
դրամ |
1 |
1,890,000 |
1,890.0 | |
թատրոնի բեմի լուսային համակարգ/ետնաբեմի լուսային ապահովում |
դրամ |
1 |
1,950,000 |
1,950.0 | |
կռունկների վարձակալություն` մեքենավարի հետ մեկտեղ (վերամբարձ կռունկի ծառայություն)՝ 2 հատ, 8 օր |
դրամ |
1 |
2,400,000 |
2,400.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (կառի աշխատանքների ծառայություն)՝ 3 հատ, 8 օր |
դրամ |
1 |
2,160,000 |
2,160.0 | |
տեխնիկական վերլուծության և խորհրդատվության ծառայություններ (բեմի տեխնիկական անվտանգության եզրակացության պատրաստում) |
դրամ |
1 |
2,250,000 |
2,250.0 | |
աշխատանքային գծագրերի պատրաստում (հաստատման ներկայացվող պլաններ, աշխատանքային գծագրեր և մասնագրեր) |
դրամ |
1 |
2,250,000 |
2,250.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (հավասարակշիռ բաքերի տեղադրում)՝ 72 հատ |
դրամ |
1 |
1,440,000 |
1,440.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (հավասարակշիռ բաքերի տեղադրում)՝ 7 հատ |
դրամ |
1 |
210,000 |
210.0 | |
այլ ծառայություններ (հավասարակշիռ բաքերի տեղափոխում) |
դրամ |
1 |
200,000 |
200.0 | |
6 |
LED և տեսասարքավորումների ապահովման ծառայություններ |
38,979.0 | |||
այլ սարքավորումների վարձակալություն (LED էկրանների վարձակալություն, մոնտաժում և ապամոնտաժում, սպասարկում, փորձերի և համերգի համար, 5 օր)՝ 450 ք/մ |
դրամ |
1 |
26,010,000 |
26,010.0 | |
այլ ծառայություններ (LED էկրաններ 2 տրիբունաներում, մոնտաժում և ապամոնտաժում, սպասարկում)՝ 160 ք/մ |
դրամ |
1 |
9,248,000 |
9,248.0 | |
մետաղական կոնստրուկցիաների տեղադրում, բացառությամբ` դռների և պատուհանների (մետաղական կոնստրուկցիաներ LED էկրանների համար)՝ 610 ք/մ |
դրամ |
1 |
3,721,000 |
3,721.0 | |
7 |
Համերգի կազմակերպման սարքավորումներ և ծառայություններ |
113,172.0 | |||
այլ սարքավորումների վարձակալություն (հոսանքի սինքրոն գեներատորներ 500KW հզորությամբ, մալուխներ, մոնտաժում, ապամոնտաժում, սպասարկում, վարձակալություն, 14 օր) |
դրամ |
1 |
40,950,000 |
40,950.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (հարթակներ տեսախցիկի տակ)՝ 4 հատ |
դրամ |
1 |
640,000 |
640.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (ձայնային դիլեյների համար աշտարակներ)՝ 2 հատ |
դրամ |
1 |
1,840,000 |
1,840.0 | |
տպագրական ծառայություններ (թերմոստվարաթղթի տպագրություն)՝ 15000 հատ |
դրամ |
1 |
600,000 |
600.0 | |
տպագրական ծառայություններ (բեյջերի տպագրություն, բեյջի թել, տպագրությունով)՝ 1500 հատ |
դրամ |
1 |
450,000 |
450.0 | |
տպագրական ծառայություններ (ուղենիշերի պատրաստում և տպագրություն ПВХ ի վրա)՝ 60 հատ |
դրամ |
1 |
342,000 |
342.0 | |
շապիկ՝ կամավորների համար |
հատ |
70 |
3,600 |
252.0 | |
գլխարկ՝ կամավորների համար |
հատ |
70 |
1,800 |
126.0 | |
սրբիչ՝ բամբակյա |
հատ |
100 |
4,000 |
400.0 | |
վրանների վարձակալության ծառայություն՝ 20 հատ |
դրամ |
1 |
600,000 |
600.0 | |
դիզելային վառելիք, ամառային (գեներատորների համար) |
լիտր |
5000 |
470 |
2,350.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (դյուրակիր ռադիոկայանների վարձակալություն և սպասարկում)՝ 30 հատ, 10 օր |
դրամ |
1 |
1,500,000 |
1,500.0 | |
մաքսային միջնորդի (բրոքեր) ծառայություններ (մաքսային ձևակերպումների հետ կապված ծախսեր) |
դրամ |
1 |
920,000 |
920.0 | |
բեռների փոխադրման ծառայություններ (բեռնափոխադրում, Մոսկվա-Երևան-Մոսկվա)՝ բեռնատար մեքենա՝ 23 հատ |
դրամ |
1 |
53,820,000 |
53,820.0 | |
տրանսպորտային ծառայություններ (2 ամենագնաց Cadillac, 2 մինի վեն, 1 ավտոբուս, 1 բեռնատար մեքենա)՝ 2 օր |
դրամ |
1 |
3,600,000 |
3,600.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 82 մարդ/օր |
դրամ |
1 |
2,542,000 |
2,542.0 | |
ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն (տրանսպորտային ծառայություններ, մարդատար մեքենա)՝ 12 հատ |
դրամ |
1 |
480,000 |
480.0 | |
ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն (տրանսպորտային ծառայություններ, մարդատար մեքենա)՝ 2 հատ, 8 օր |
դրամ |
1 |
640,000 |
640.0 | |
բեռների փոխադրման ծառայություններ (տրանսպորտային ծառայություններ, բեռնատար մեքենա)՝ 14 օր |
դրամ |
1 |
1,120,000 |
1,120.0 | |
8 |
Համերգի ձայնային և լուսային սարքավորումների ծառայություններ |
131,160.0 | |||
ձայնային և տեսողական ազդանշանային սարքավորումներ (ձայնային համակարգի վարձակալություն, մոնտաժում և ապամոնտաժում՝ համաձայն տեխնիկական պահանջների, D&B,Audiotechnik, L-Acoustic,Yamaha և այլն ) |
դրամ |
1 |
47,580,000 |
47,580.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (լուսային համակարգի վարձակալություն, մոնտաժում և ապամոնտաժում՝ համաձայն տեխնիկական պահանջների, Clay Paky, Martin Mac, JB lighting և այլն) |
դրամ |
1 |
51,580,000 |
51,580.0 | |
այլ սարքավորումների վարձակալություն (լազերային համակարգի վարձակալություն, մոնտաժում և ապամոնտաժում համաձայն տեխնիկական պահանջների, RTI Piko) |
դրամ |
1 |
15,600,000 |
15,600.0 | |
այլ ծառայություններ (հրավառություն և բեմական պիրոտեխնիկա, 1,25 - 7 կալիբր, 3 րոպե) |
դրամ |
1 |
16,400,000 |
16,400.0 | |
9 |
Մարքեթինգային ծախսերի ծառայություններ |
73,448.0 | |||
գովազդային ծառայություններ (գովազդ Ռուսաստանի բնակչության համար) |
դրամ |
1 |
2,000,000 |
2,000.0 | |
գովազդային ծառայություններ (գովազդ Վրաստանի բնակչության համար) |
դրամ |
1 |
6,500,000 |
6,500.0 | |
գովազդային ծառայություններ (գովազդ Իրանի բնակչության համար) |
դրամ |
1 |
4,000,000 |
4,000.0 | |
գովազդի կառավարման (մենեջմենթ) ծառայություններ (սոցիալական ցանցերում գովազդների պլանավորում, իրականացում, մոնիթորինգ, 24/7 հաղորդագրությունների և մեկնաբանությունների վերահսկողություն) |
դրամ |
1 |
840,000 |
840.0 | |
հասարակայնության հետ կապերի ծառայության մատուցում |
դրամ |
1 |
500,000 |
500.0 | |
դիզայնի օժանդակ ծառայություններ (դիզայներական ծառայությունների մատուցում) |
դրամ |
1 |
1,000,000 |
1,000.0 | |
ուղղակի մարքեթինգի ծառայություններ (մարքեթինգային ռազմավարության մշակում, մարքեթինգային արշավների պլանավորում, մեդիա պլանավորում) |
դրամ |
1 |
6,000,000 |
6,000.0 | |
այլ ծառայություններ (միջազգային լրատվականներում հոդվածների տեղադրման ծառայություն) |
դրամ |
1 |
8,000,000 |
8,000.0 | |
ծառայություններ` կապված կինոֆիլմերի և տեսածրագրերի արտադրություն հետ (հոլովակների պատրաստման ծառայություն և ֆոտո/վիդեո նյութերի ձեռքբերում) |
դրամ |
1 |
8,500,000 |
8,500.0 | |
գովազդային ծառայություններ (դիջիթալ հարթակներում գովազդի տեղադրում, google ads այլ մակերեսների վարձակալություն) |
դրամ |
1 |
1,400,000 |
1,400.0 | |
գովազդի կառավարման (մենեջմենթի) ծառայություններ (սոցիալական ցանցերում գովազդների իրականացում) |
դրամ |
1 |
2,000,000 |
2,000.0 | |
այլ ծառայություններ (սոցիալական ցանցերի համար ֆոտո և վիդեո նյութերի ստեղծման ծառայություն) |
դրամ |
1 |
1,600,000 |
1,600.0 | |
գովազդային ծառայություններ (լրատվականներում հոդվածների տեղադրման ծառայություններ) |
դրամ |
1 |
1,000,000 |
1,000.0 | |
գովազդային ծառայություններ (ինֆլուենսերների և հայտնիների սոցիալական էջերում հրապարակումների իրականացում, պարային մրցույթներ) |
դրամ |
1 |
12,000,000 |
12,000.0 | |
այլ ծառայություններ (ծրագրի մշակում երաժշտության սինխրոնիզացման ԼԵԴ-երով հեռարձակվող վիդեո պատկերների հետ ստադիոնում, ոչ ստանդարտ էֆեկտներից բաղկացած շոու-գովազդ) |
դրամ |
1 |
5,000,000 |
5,000.0 | |
կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման ծառայություններ (Viber և sms հաղորդագրություններ) |
դրամ |
1 |
2,000,000 |
2,000.0 | |
այլ ծառայություններ (Երևան ամսագրի թողարկում նվիրված Snoop Dogg-ին) |
դրամ |
1 |
2,900,000 |
2,900.0 | |
գրաֆիտիի ծառայություններ (գրաֆիտի իրականացման և համերգից հետո մաքրման ծախսեր) |
դրամ |
1 |
1,000,000 |
1,000.0 | |
այլ ծառայություններ (օդանավակայանում դիմավորում նվագախմբով կամ այլ միջոցառումով) |
դրամ |
1 |
1,500,000 |
1,500.0 | |
գովազդային ծառայություններ (ռադիո գովազդ) |
դրամ |
1 |
1,000,000 |
1,000.0 | |
հեռուստա- և ռադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ (հեռուստատեսություն) |
դրամ |
1 |
2,000,000 |
2,000.0 | |
տեղեկատվական վահանակների վարձակալություն (արտաքին վահանակներ)՝ 5 հատ |
դրամ |
1 |
1,250,000 |
1,250.0 | |
թվային տպագրության ծառայություններ (վահանակների համար տպագրություն)՝ 675 հատ |
դրամ |
1 |
1,458,000 |
1,458.0 | |
10 |
Հրավիրված արտիստների և անձնակազմի ծառայություններ |
63,570.0 | |||
ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ (հյուրասիրություն համաձայն տեխնիկական պահանջների)՝ 30 մարդ, 2 օր |
դրամ |
1 |
7,800,000 |
7,800.0 | |
սննդի ապահովման ծառայություններ (սնունդ մարզադաշտում)՝ 10 մարդ, 5 օր |
դրամ |
1 |
840,000 |
840.0 | |
տեխնիկական պահանջներով նախատեսված ապրանքներ՝ ըստ պահանջի |
դրամ |
1 |
950,000 |
950.0 | |
ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն (մեքենայի բեռնափոխադրում Գերմանիայից Հայաստան) |
դրամ |
1 |
1,882,000 |
1,882.0 | |
ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն (տրանսպորտ 15-տեղանոց)՝ 5 օր |
դրամ |
1 |
350,000 |
350.0 | |
ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն (8-տեղանոց)՝ 4 օր |
դրամ |
1 |
400,000 |
400.0 | |
անվտանգության ապահովման ծառայություններ՝ 4 օր |
դրամ |
1 |
400,000 |
400.0 | |
այլ ծառայություններ (VIP ելքեր օդանավակայանում, 2 անգամ)՝ 11 մարդ |
դրամ |
1 |
1,540,000 |
1,540.0 | |
կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս) |
դրամ |
1 |
484,000 |
484.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 3 օր |
դրամ |
1 |
954,000 |
954.0 | |
կանոնավոր օդային փոխադրման ծառայություն (ավիատոմս՝ Մոսկվա-Երևան- Մոսկվա)՝ 51 հատ |
դրամ |
1 |
7,650,000 |
7,650.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 3 օր |
դրամ |
1 |
5,100,000 |
5,100.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 35 մարդ, 3 օր |
դրամ |
1 |
23,100,000 |
23,100.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 4 մարդ, 3 օր |
դրամ |
1 |
720,000 |
720.0 | |
հյուրանոցային ծառայություններ՝ 30 մարդ, 10 օր | դրամ | 1 | 11,400,000 | 11,400.0 | |
Ռիսկերի կառավարման ապահովագրման ծառայություններ (համերգի ռիսկերի ապահովագրություն) | 12,000.0 | ||||
Այլ ծախսեր | 50,000.0 | ||||
Ընդամենը |
1,932,164.0 | ||||
ԱԱՀ |
386,432.8 | ||||
ԱՄԲՈՂՋԸ |
2,318,596.8 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2023 թվական: