ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 942-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 942-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 5-րդ կետի 1-ին ենթակետում, 6-րդ կետում, 15-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերում, 16-րդ և 17-րդ կետերի 1-ին ենթակետերում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով.
2) 5-րդ կետի 8-րդ ենթակետից, 13-րդ կետից, 16-րդ կետի 5-րդ ենթակետից և 17-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: