ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2023 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 171 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 18-ի թիվ 100 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 171 որոշման մեջ կատարվող
1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով
բ) 1, 6, 9, 10, 35, 36, 78, 102 և 110 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով
գ) 2-4, 7, 12 և 103 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով
դ) 5 և 109 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով
ե) 11-րդ դիրքում «2022 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով
զ) 16-24 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով
է) 27, 29, 30 և 37-48 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով
ը) 34 դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
թ) 49-րդ և 77-րդ դիրքերը հանել.
ժ) 51-65 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով
ժա) 66-76 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով
ժբ) 80 դիրքում «2020 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով
ժգ) 81-101, 104-108, 111-121 և 124-130 դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2030 թվական» բառերով
ժդ) 122 և 123 դիրքերում «2023 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով
ժե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 և 132 դիրքեր.
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: