ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1801-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» N 1096-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին գլխի 8-րդ կետը «շախմատ» բառից հետո լրացնել «, սամբո» բառով.
2) 3-րդ գլխի 1-ին կետում «և շախմատի» բառերը փոխարինել «, շախմատի և սամբոյի» բառերով.
3) 3-րդ գլխի 8-րդ կետում «և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» բառերը փոխարինել «, «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով.
4) 3-րդ գլխի 16-րդ կետը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական: