ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2023 թվականի N 1068-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բնակարան 23, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Արճիս, 3-րդ փողոց, 2-րդ շենք, բնակարան 1 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բնակարան 409 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) սույն որոշման հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 29-ի N 1068-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակելի տարածքի անվանումը և հասցեն |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Մակե- րեսը (քմ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփա- կանության իրա- վունքով տրվող |
Հողամասը |
1. |
Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բն. 409 |
Թամազյան Սոնիկ Սերյոժայի Թամազյան Ժանետա Էդգարի Թամազյան Վարդան Էդգարի Թամազյան Լիա Էդգարի Թամազյան Լիզա Էդգարի Թամազյան Սեմ Էդգարի |
AS0520930, տրված 25.02.2019 թ., 057-ի կողմից Ծնված՝ 26.05.2010 թ.Ծնված՝ 11.06.2012 թ. Ծնված՝ 01.10.2015 թ. Ծնված՝ 26.03.2021 թ.
Ծնված՝ 31.01.2023 թ. |
13.30 |
645,076.60 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով |
2. |
Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բն. 23 |
Մանուկյան Դավիթ Սաշայի Մանուկյան Վազգեն Սաշայի Մանուկյան Ռուդիկ Սաշայի |
AR0211464, տրված 01.03.2017 թ., 064-ի կողմից AN0483336, տրված 22.05.2013 թ., 016-ի կողմից AP0323935, տրված 19.03.2015 թ., 064-ի կողմից |
59.31 |
6,907.84 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով |
3. |
Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Արճիս, 3-րդ փողոց, 2-րդ շենք, բն. 1 |
Մկրտումյան Սուսաննա Իսկանդարի |
AS0653762, տրված 18.06.2019 թ., 047-ի կողմից |
44.9 |
1,011,000.0 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
29.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |