ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 619-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ավան, Հրաչյա Աճառյան փողոց 31 հասցեում գտնվող թիվ 01-002-02140021-001 կադաստրային ծածկագրով 7796,4 քառ. մետր մակերեսով տարածքից 4240,4 քառ. մետր մակերեսով տարածքը և Երևան քաղաքի Ավան, Հրաչյա Աճառյան փողոց 37/23 հասցեում գտնվող թիվ 01-002-0214-0022 կադաստրային ծածկագրով 0.5995 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի հաշվեկշռին՝ Հայաստանի Հանրապետության դատարանների շենքային պայմանները բարելավելու՝ դատարանի նստավայր ավելացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |