Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) N 1 ցանկի «Շարժիչը և դրա համակարգերը» գլխի 1-ին կետում «և ածխաջրածինների՝ CH» բառերը փոխարինել «ածխաջրածինների՝ CH, ազոտի օքսիդների՝ NOx» բառերով, իսկ 2-րդ կետը «Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում» բառերից հետո լրացնել «և ազոտի օքսիդների՝ Nox, ածխածնի օքսիդի՝ CO, ածխաջրածինների՝ CH պարունակության ստուգում» բառերով.

2) N 2 ցանկի «Շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները» գլխի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

8.

Գազաանալիզատոր (սարք` կայծային բռնկմամբ (բենզինային, գազային) կամ դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար

ածխածնի օքսիդի (CO) պարունակությունը

0-5 %

3 %

ածխածնի երկօքսիդի (CO2) պարունակությունը

0-16 %

3 %

ածխաջրածինների (CH) պարունակությունը

500-4000 մլն-1

3 %

ազոտի օքսիդների (NOx) պարունակությունը

0-4000 մլն-1

10 %

ծնկաձև լիսեռի պտտման հաճախությունը

500-3500 րոպե-1

2.5 %

».

 

3) «Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտ» ձևի «Շարժիչը և դրա համակարգերը» տողի 2-րդ սյունակում «CO-ի և CH-ի պարունակությունը» բառերը փոխարինել «CO-ի, CO2-ի, CH-ի և NOx-ի պարունա- կությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան