Գլխավոր տեղեկություն
Համար
N 966-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2020-29.09.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2020 թվականի N 966-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 15-ՐԴ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-ից 18-ը Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին` ապահովելով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու վայրից նրանց գործուղումը քաղաք Իրկուտսկ:

3. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղման ծախսերը կատարել`

1) Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանինը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների ու ներկայացուցչությունների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի վարիչ Աստղիկ Բալդրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ` միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանինը, միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Աբրահամյանինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղարիբյանինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ Լուսինե Հարությունյանինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Անաիդա Ալմազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

 5) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման բաժնի պետ Արման Աթանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

օգոստոսի 26-ի N 966-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՑ 18-Ը ԻՐԿՈՒՏՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Մ. Ղամբարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար (սեպտեմբերի 16-18)

Վ. Տողանյան

- Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
(սեպտեմբերի 16-18)

Դ. Վիրաբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ (սեպտեմբերի 14-18)

Վ. Բիյագով

- Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ (սեպտեմբերի 14-18)

Ս. Աբրահամյան

- Միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ (սեպտեմբերի 14-18)

Տ. Ղարիբյան

- ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ (սեպտեմբերի 14-18)

Ա. Աբրահամյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ (սեպտեմբերի 14-18)

Ա. Բալդրյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի վարիչ (սեպտեմբերի 14-18)

Լ. Հարությունյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ (սեպտեմբերի 14-18)

Ա. Ալմազյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ, հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցերով պատասխանատու (սեպտեմբերի 14-18)

Ա. Աթանեսյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման բաժնի պետ (սեպտեմբերի 14-18)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.09.2020, N 1103-Ա 29.09.2020, N 966-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան