ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2018 թվականի N 703-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի N 703-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՎԱԲԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի |
Քանակը |
Արժեքը |
1. |
5608 |
Պոլիէթիլենային հակակարկտային ցանց |
կգ |
30.000 |
5 533 500 |
2. |
3926 |
Մետաղյա թիթեղ (կենտրոնական) |
կգ |
1.750 |
145 775 |
3. |
3926 |
Մետաղյա թիթեղ (վերին հատվածի) |
կգ |
1.750 |
145 775 |
4. |
3926 |
Ցանցի փակման կաբել |
կգ |
646 |
4 078 130 |
5. |
3926 |
7*8 չափի հենասյունի աքսեսուար |
կգ |
250 |
357 000 |
6. |
3926 |
9*9.5 չափի հենասյունի աքսեսուար |
կգ |
50 |
71 400 |
7. |
7312 |
Պլաստիֆիկացված կաբել |
կգ |
3200 |
342 720 |
8. |
7312 |
Խաչաձև ձևավորված կաբել |
կգ |
1300 |
154 700 |
9. |
7326 |
Կաբել |
կգ |
70 |
791 350 |
10. |
7326 |
Մամլակներ |
կգ |
500 |
130 900 |
11. |
6810 |
7*8 չափի 4500 մմ հենասյուն |
կգ |
250 |
1 487 500 |
12. |
6810 |
9*9,5 չափի 4500 մմ հենասյուն |
կգ |
50 |
446 250 |
13. |
3923 |
Պլաստիկ կծիկներ |
կգ |
10.000 |
29 750 000 |
14. |
5404 |
Ցանցի հյուսման թել (հումքային) |
կգ |
35.000 |
59 500 000 |
Ընդամենը |
102 935 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.03.2019, N 309-Ա | 05.04.2019, N 703-Ա | |
06.02.2019, N 70-Ա | 12.02.2019, N 703-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|