Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2017-02.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.35
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 6-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 73-րդ հոդվածի 3.1-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները սկանավորելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 6-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՍԿԱՆԱՎՈՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (այսուհետ՝ ընտրողների ցուցակ) սկանավորվելու և հրապարակելու կարգը:

2. Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված և քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները սկանավորման և հրապարակման ենթակա չեն:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների սկանավորումն իրականացնում է քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան անդամը, հավաստիանալով ընտրողների ցուցակները պարունակող պարկի փակված լինելու մեջ, հայտարարում է պարկը փակված լինելու մասին և պարկի վրա նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, որից հետո բացում է ընտրողների ցուցակները պարունակող պարկը:

5. Ընտրողների ցուցակների սկանավորումը իրականացվում է այնպես, որ ընտրողների սկանավորված ցուցակներում տեսանելի լինեն տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաև ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները:

6. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների սկանավորումն ավարտելուց հետո ընտրողների ցուցակները տեղադրվում են պարկում, այն փակվում և կնքվում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո միայն բացվում է հաջորդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակների պարկը:

7. Ընտրողների սկանավորված ցուցակները ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքներն սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 39-Ն 02.07.2022, N 6-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան