ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 964-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. սեպտեմբերի 4 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը |
1. |
7308 |
Սառցախցիկների դարակաշարեր |
կգ |
31314.88 |
53,808,278.0 |
2. |
3925 |
Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE SHELTERS (3500X3500 mm) |
կգ |
155.25 |
1,204,740.0 |
3. |
3925 |
Ռեզինե ծածկ PREMIUM RETRACTABLE SHELTERS (3500X3700 mm) |
կգ |
80.5 |
649,778.0 |
4. |
7308 |
սենդվիչ վահանակ 1000մմX50մմ (KS100PRW Roof Prestige 1000 mm, IPN, 50 mm) |
կգ |
21545.8 |
19,140,586.0 |
5. |
7308 |
սենդվիչ վահանակ 1000մմX50մմ (KS100PRW Roof Prestige 1000 mm, IPN, 50 mm) |
կգ |
3751.3 |
3,332,835.10 |
6. |
7308 |
սենդվիչ վահանակ 1030մմ (KS103SSF Wall Microlambri 1030 mm, IPN, 50 mm) |
կգ |
20219.3 |
20,504,675.0 |
7. |
7308 |
սենդվիչ վահանակ 1030մմX50մմ (KS103SSF Wall Microlambri 1030 mm, IPN, 100 mm) |
կգ |
10197.05 |
11,844,016.0 |
8. |
7308 |
սենդվիչ վահանակ 1100մմX100մմ (KS110CTF Izocold 1100 mm, IPN, 100 mm) |
կգ |
13089.8 |
14,934,928.0 |
9. |
7308 |
սենդվիչ վահանակ 1100մմX150մմ (KS110CTF Izocold 1100 mm, IPN, 150 mm) |
կգ |
58416.55 |
70,080,507.0 |
10. |
3925 |
Սառցախցիկ հատակ 50մմ (KS110IZF IZOFLOOR Insulated Boards, IPN, 50 mm) |
կգ |
4372.3 |
13,252,140.0 |
11. |
7308 |
Աքսեսուար (ACCESSORIES, FASTANERS & CONSUMABLES) |
կգ |
5175 |
21,752,250.0 |
12. |
7308 |
Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (2900X3050 mm) |
կգ |
1242 |
6,082,263.80 |
13. |
7308 |
Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (3300X3500 mm) |
կգ |
828 |
5,348,822.50 |
14. |
7308 |
Շերտավոր բացվող դուռ /HYDRAULIC SECTIONAL DOOR (3000X3000 mm) |
կգ |
483 |
2,147,337.50 |
Ընդամենը |
244 083 156,9 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |