ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1536-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 229-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 30-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի N 1183-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 229-Ա որոշման հավելվածում`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «- ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «- ՀՀ պաշտպանության նախարար» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ա. Նինոյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Լ. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Մանուկյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Մ. Քարամյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Գարեգինյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|