ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2015 թվականի N 444-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 5 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 444-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 758-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կիրառվում է 1994 թվականի հունիսի 30-ին Թբիլիսիում ստորագրված Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (այսուհետ` բանկ) հիմնադրման մասին համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված գործողությունների նկատմամբ:
2. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:
3. Համաձայնագրով նախատեսված գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում բանկի կամ անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց հետ կնքվում են համապատասխան պայմանագրեր:
4. Սույն կարգով նախատեսված արտոնությունները կիրառվում են միայն բանկի կողմից ֆինանսավորվող գործողությունների վրա:
II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
5. Համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում կիրառվող արտոնություններն են`
1) ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ)`
ա. բանկի կողմից կամ համաձայնագրով նախատեսված գործողությունների իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,
բ. բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ),
գ. բանկի կողմից ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը,
դ. համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում բանկին ապրանքներ մատակարարող, աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` օրենքով սահմանված կարգով.
2) շահութահարկ`
ա. բանկի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված ցանկացած եկամուտ ազատվում է շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ),
բ. բանկի կողմից ֆինանսավորվող ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից շահութահարկի պահումից),
գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
3) եկամտային հարկ`
ա. բանկի կողմից տնօրենների, ալտերնատ տնօրենների, պաշտոնատար անձանց և աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից,
բ. բանկի կողմից ներգրավված և ֆինանսավորվող ֆիզիկական անձ հանդիսացող փորձագետներն այդ մասով ազատվում են եկամտային հարկից (այդ թվում` այդ համաձայնագրի շրջանակներում եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալների կողմից իրենց վճարված եկամուտներից եկամտային հարկի պահումից),
գ. սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
4) մաքսատուրք` համաձայնագրով իրականացվող գործողությունների շրջանակներում բանկի կողմից կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից:
III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի: Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:
8. Բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձն արտոնություններից օգտվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում բանկի հետ կնքված ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրի պատճենը՝ ներառյալ բյուջեի բացվածքը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և անհրաժեշտության դեպքում նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով (թղթային տարբերակի հետ ներկայացվելու դեպքում էլեկտրոնային ստորագրության անհրաժեշտություն չկա):
9. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝
1) բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձը լրացնում է տեղեկանքը՝ 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում իր մոտ.
2) բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում իր կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկանքների պատճենները.
3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին և գործողության բյուջեին և անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է բանկին կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձին.
4) բանկը կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկանքում առկա անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ուղղված տեղեկանք.
5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է բանկին կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձին՝ նշելով, որ վերջինս տվյալ գործողության բյուջեի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք այլևս չունի:
10. Բանկի հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի հետ պայմանագիր կնքած անձը՝
1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև՝
ա. բանկի և այդ անձի միջև կնքված պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),
բ. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են կազմակերպության անվանումը, ապրանքի անվանումը, քանակը և արժեքը,
գ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը:
11. Գործողության իրականացման նպատակով բանկի կողմից ապրանքների ներմուծման դեպքում բանկը՝
1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է նաև՝
ա. մաքսային հայտարարագրի պատճենը, որում նշվում են բանկի անվանումը, ապրանքի անվանումը, քանակը և արժեքը,
բ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է բանկը` անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է,
գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկային փաստաթղթերի պատճենները:
12. Սույն կարգում նշված տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:
13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է արտոնության կիրառումը, եթե սույն կարգի 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում ներկայացված տեղեկանքը չի համապատասխանում համաձայնագրին կամ գործողության բյուջեին, իսկ սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
14. Սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված արտոնություններ կիրառելու մասին:»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Ձև
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N ____
____ _____________ 20 թ.
Սույնով հաստատվում է, որ ____________________________________________
(բանկի կամ գործողության իրականացման նպատակով անմիջականորեն բանկի
___________________________________________________________________
հետ պայմանագիր կնքած կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության)
անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
___________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի բնակության վայրը)
բանկի կողմից ֆինանսավորվող գործողության________________________________________________________ (գործողության անվանումը, բյուջեի համապատասխան տողը, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման կամ ապրանքների ձեռքբերման պայմանագրի համարը) |
_________________________________________________________________
շրջանակներում ներմուծում է_________________________________________________________ (գումարը թվերով և փակագծերում տառերով) |
_____________________________________հազ. դրամ ընդհանուր արժեքով
___________________________________________________________________
(ապրանքների անվանումը, հաշիվ-ապրանքագրի, նախնական մաքսային հայտարարագրի,
___________________________________________________________________
(ապրանքատրանսպորտային բեռնագրի համարները և տալու ամսաթիվը)
Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ, կատարում աշխա-
տանքներ) __________________________________________________________
(ապրանքներ մատակարարողի,
___________________________________________________________________
ծառայություններ մատուցողի, աշխատանքներ կատարողի անվանումը
(անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը)
___________________________________________________________________
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը
(հաշիվ-ապրանքագրի, ընդունման-հանձնման ակտի
___________________________________________________________________
(համարները և տալու ամսաթվերը), մատակարարվող ապրանքների, մատուցվող
ծառայությունների, կատարվող աշխատանքների համառոտ նկարագրությունը և
___________________________________________________________________
դրանց ընդհանուր արժեքը (թվերով և փակագծերում տառերով)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարվող |
_______________________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|