«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«27» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 1996 թվականի N 320
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության ուսումնական հաստատություններում 1996/97 ուսումնական տարվանից «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան վերանվանել «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկա և ուսումնական պլաններում նախատեսել հետևյալ ժամաքանակները`
ա) բարձրագույն ուսումնական հաստատություններում 32 ժամ ընդհանուր և 16 ժամ մասնագիտական դասընթացներ` պահպանելով «Աղետների բժշկություն», «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն», «Կենսագործունեության ապահովում» առարկաների ներկայիս ժամաքանակները.
բ) միջնակարգ մասնագիտական հաստատություններում, քոլեջներում և ուսումնական կենտրոններում` 18 ժամ ընդհանուր դասընթաց.
գ) հանրակրթական դպրոցներում` նախկին «Քաղաքացիական պաշտպանություն» առարկային ըստ դասարանների հատկացված ժամաքանակին համապատասխան:
Նշված առարկաների ժամաքանակների ավելացումը կատարել ուսումնական հաստատությունների ուսումնական պլանով նախատեսվող ընդհանուր ժամաքանակի սահմաններում:
2. Սահմանել, որ «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր», «Աղետների բժշկություն», «Բժշկագիտության և երեխաների առողջապահության հիմունքներ», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն», «Կենսագործունեության ապահովում» առարկաների ուսումնական ծրագրերը հաստատվում և դրանցում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համաձայնությամբ:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ձեռնարկել համապատասխան միջոցներ ոչ պետական ուսումնական հաստատություններում «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցումն ապահովելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 27-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |