Գլխավոր տեղեկություն
Номер
N 489-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.06.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2012
Дата вступления в силу
05.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2012 թվականի N 489-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման հավելվածի 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 4-ի N 489-Ա

որոշման

 

 Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. օգոստոսի
 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրման կարգը և պատվոգրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

«Որպես խրախուսանք արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

«Զորամասում զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ
պաշտպանության նախարարություն

2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ.
 հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

7.

«Զորամասի պատվո գրքի վարման կարգը և հավաստագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ.
 հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

«Խրախուսանքների հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ.
 հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

9.

«Սպայի պատվի կանոնները հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

10.

«Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը և ծառայողական քննության անցկացման կարգը հաստատելու մասին»
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

«Անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովների և սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. օգոստոսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

«Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

«Կարգապահական տույժերի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում

ՀՀ պաշտպանության նախարարություն

2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան