ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2010 թվականի N 647-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Ապագա մարտահրավերներ. Եվրոպա մայրցամաքի կայուն տարածական զարգացումը փոփոխվող աշխարհում» խորագրով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական (ռեգիոնալ) պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի 15-րդ նիստին, ինչպես նաև կազմակերպության հիմնադրման 40-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի օգնական Ա. Հովհաննիսյանի՝ 2010 թվականի հուլիսի 7-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|