ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 6-րդ կետի «երեխաներ և հաշմանդամներ» բառերը փոխարինել «երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների)» բառերով.
2) 12-րդ կետի «պրոթեզաօրթոպեդիկ պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ և 24-րդ կետերում, 124-րդ հոդվածի 4-րդ մասում և 147-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 40-րդ կետերում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաշմանդամի» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 245-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ ենթակետում «հաշմանդամների սայլակների» բառերը փոխարինել «անվասայլակների» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-353-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: