ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3688-Ա |
«25» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 25.09.2024թ. հ. 3688-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Վահագն Նահապետյան /լիազորված անձ/ Խաչատուր Սահակյան, Ստեփան Մեսրոպյան |
Գ. Չաուշի փողոց, հ.14/3 շենք, հ.45 |
բնակարան |
Խաչատուր Սահակյանին և Ստեփան Մեսրոպյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Գ. Չաուշի փողոցի հ.14/3 շենքի հ.45 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.2859995, մուտք ընդ. բաժ.՝ 10.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գևորգ Չաուշի փողոց, հ.14/3 շենք, բն.45/2 |
01013KXAPL8N |
0088 |
2 |
Տիգրան Թովմասյան /լիազորված անձ/ Գայանե Գրիգորյան |
Աշտարակի խճուղի հ.30/4 |
հողամաս |
Գայանե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.30/4 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21082023-01-0287/ բաժանման հատակագծով առանձնացվող 545.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.18/5 |
01043WNS2S3Y |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |