ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2669-Ա |
«15» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 29.05.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/161 ծածկագրով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Մ. Ա. ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ 28.06.2024 թվականին էլեկտրոնային աճուրդ համակարգի միջոցով Մասնակցին ներկայացվել էր ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-24/161-3 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 08.07.2024 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից համակարգում չի կցվել իր կողմից հաստատված պայմանագիրը և ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնահատող հանձնաժողովի որոշմամբ ընթացակարգը 3-րդ և 4-րդ չափաբաժինների մասով հայտարարվել է չկայացած՝ համաձայն Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի:
Ընթացակարգը 3-րդ և 4-րդ չափաբաժինների մասով չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը 09.07.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Մ.Ա.ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |