ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 8-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով և հաշվի առնելով 3-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկը կիրառվում է միայն այն ներմուծվող (ներմուծված) արտադրանքի մասով, որի առնչությամբ «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 024/2011) նախատեսված է համապատասխանության գնահատման անցկացումը համապատասխանության հայտարարագրման ձևով։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) վերաբերյալ փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 39 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 159 որոշման հավելված)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 39 որոշմամբ |
ՑԱՆԿ
«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 024/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ, ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը |
Ծանոթագրությունը | ||
1 |
2 |
3 |
4 | ||
I. սննդային ճարպայուղային արտադրանք |
|||||
1. Բուսական յուղեր ու դրանց թորամասերը՝ |
համապատասխանության հայտարարագիր |
||||
1) սոյայի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1507 10 900 1 |
||||
1507 10 900 9 |
|||||
զտված |
1507 90 900 1 |
||||
1507 90 900 9 |
|||||
2) գետնընկույզի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1508 10 900 0 |
||||
զտված |
1508 90 900 0 |
||||
3) ձիթապտղի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1509 20 000 0 1509 30 000 0 1509 40 000 0 1510 10 000 0 |
||||
զտված |
1509 90 000 0 1510 90 000 0 |
||||
4) արմավենու յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1511 10 900 2 1511 10 900 8 |
||||
զտված՝ |
|||||
արմավենու յուղի պինդ զտամասեր |
1511 90 1100 1511 90 190 2 1511 90 190 8 |
||||
արմավենու յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից |
1511 90 990 2 1511 90 990 8 |
||||
5) արևածաղկի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1512 11 910 1 1512 11 9109 |
||||
զտված |
1512 19 900 2 1512 19 900 9 |
||||
6) սաֆլորի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1512 11 990 1 1512 11 990 9 |
||||
զտված |
1512 199003 1512 19 900 9 |
||||
7) բամբակի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
151221 900 0 |
||||
զտված |
1512 29 900 0 |
||||
8) կոկոսի (միջուկի) յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1513 11 9100 1513 1 1 990 2 1513 11 990 8 |
||||
զտված՝ |
|||||
Կոկոսի յուղի պինդ զտամասեր |
1513 19 1100 1513 19 1902 1513 19 190 8 |
||||
կոկոսի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից |
1513 199100 1513 19 9902 1513 19 990 8 |
||||
9) արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1513 21 300 0 1513 21 9002 1513 21 900 8 |
||||
զտված՝ |
|||||
արմավամիջուկի յուղի պինդ զտամասեր |
1513 29 110 0 1513 29 190 2 1513 29 190 8 |
||||
արմավամիջուկի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից |
1513 29 500 0 1513 29 900 2 1513 29 900 8 |
||||
10) բաբասուի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1513 21 300 0 1513 21 9002 1513 21 900 8 |
||||
զտված՝ |
|||||
բաբասուի յուղի պինդ զտամասեր |
1513 29 110 0 1513 29 1902 1513 29 190 8 |
||||
բաբասուի յուղ և դրա զտամասերը՝ բացի պինդ զտամասերից |
1513 29 500 0 1513 29 9002 1513 29 900 8 |
||||
11) կանճրակի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1514 11 900 1 1514 11 900 9 151491 900 1 1514 91 900 9 |
կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ | |||
զտված |
1514 19900 1 1514 19 900 9 1514 99 900 1 1514 99 900 9 |
կանճրակի յուղ՝ 3 %-ից ոչ ավելի էրուկաթթվի պարունակությամբ | |||
12) մանանեխի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1514 91 900 1 1514 91 900 9 |
||||
զտված |
1514 99 900 1 1514 99 900 9 |
||||
13) կտավատի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1515 1 1 000 0 |
||||
զտված |
1515 19 900 0 |
||||
14) եգիպտացորենի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1515 21 900 0 |
||||
զտված |
1515 29 900 0 |
||||
15) գերչակի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված |
1515 30 900 0 |
||||
16) քունջութի յուղ և դրա զտամասերը՝ |
|||||
չզտված |
1515 50 190 0 |
||||
զտված |
1515 50 990 0 |
||||
17) ժոժոբայի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված |
1515 90 110 0 |
||||
18) տունգի յուղ և դրա զտամասերը՝ չզտված և զտված |
1515 90 110 0 |
||||
19) այլ բուսական յուղեր և դրանց զտամասերը՝ չզտված զտված |
1515 90 610 0 1515 90 690 0 1515 90 810 0 1515 90 890 0 |
այլ բուսական յուղերի և դրանց զտամասերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը | |||
20) բուսական յուղ՝ խառնուրդ |
1517 90 910 0 1517 90 990 0 |
պատրաստված չվերափոխված բուսական յուղերից և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից | |||
2. Յուղեր(ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝ |
համապատասխանության հայտարարագիր |
||||
1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով |
151620 810 0 |
վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում |
|||||
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից |
1516 20 960 2 |
վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, բամբակի, սոյայի, արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղի |
1516 20 960 8 |
վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։ Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը | |||
վերաեթերացված, զտված, հոտազերծված յուղ |
1516 20 980 8 |
վերաեթերացման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի | |||
արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի |
բուսական յուղ և դրա զտամասերը | ||||
3) վերաեթերացված, զտված, հոտազերծված բուսական յուղեր |
151790 1000 1517 90 990 0 |
վերաեթերացման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը | |||
3. Յուղեր (ճարպեր)՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված՝ |
համապատասխանության հայտարարագիր |
||||
1) առաջնային փաթեթավորմամբ, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգվածով |
1516 20 810 0 |
ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
2) 1 կգ-ից ավելի զուտ զանգվածով տարայում՝ |
|||||
բաբակի յուղ՝ ջրածնավորված, զտված, հոտազերծված |
1516 20 960 1 |
ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ խաղողի կորիզներից |
1516 20 960 2 |
ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝գետնընկույզի, սոյայի կամ արևածաղկի, այլ յուղեր՝ բացառությամբ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի յուղերի |
1516 20 960 8 |
ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը։ Այլ յուղերի թվին են դասվում «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) 4-րդ հավելվածով նախատեսված և սույն ցանկի այլ կետերում չնշված բուսական յուղերն ու դրանց զտամասերը | |||
ջրածնավորված, զտված, հոտազերծված յուղ՝ արմավամիջուկի, կոկոսի, կանճրակի |
1516 20 980 8 |
ջրածնավորման գործընթացի է ենթարկվել մեկ տեսակի բուսական յուղ կամ դրա զտամասերը | |||
3) ջրածնավորված, զտված, հոտազերծված բուսական յուղեր |
1517 90 100 0 1517 90 990 0 |
ջրածնավորման գործընթացի են ենթարկվել երկու կամ ավելի տեսակի բուսական յուղեր և դրանց զտամասերը | |||
4. Մարգարիններ |
1517 10 1000 1517 10 900 0 1517 90 100 0 1517 90 930 0 1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
5. սփրեդներ բուսաճարպային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային |
1517 90 100 0 1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
6. սփրեդներ բուսասերուցքային և խառնուրդներ`հալած, բուսաճարպային |
2106 90 980 4 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
7. Հատուկ նշանակության ճարպեր, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման |
1516 20 810 0 1516 20 960 8 1516 20 980 8 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից | ||
1517 90 100 0 1517 90 930 0 1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով | |||
8. Կաթնային ճարպի փոխարինիչներ |
1516 20 810 0 1516 20 960 8 1516 20 980 8 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից | ||
1517 90 100 0 1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով | |||
9. Կակաոյի յուղի համարժեքներ |
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից | ||
10. Կակաոյի յուղի բարելավիչներ՝ SOS-տիպի |
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված չվերափոխված բուսական յուղերից (իլիպե (բոռնեո, տենգկավանգ)) արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից | ||
11. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ POP-տիպի |
1516 20 980 1 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից | ||
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով | |||
12. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, ոչ լաուրինային տեսակի |
1516 20 980 1 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից | ||
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից՝ տարբեր հարաբերակցություններով | |||
13. Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, լաուրինային տեսակի |
1516 20 980 1 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված մեկ տեսակի բուսական յուղից և (կամ) դրա զտամասից | ||
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից | |||
14 Կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չբարեխառնվող, խառը տեսակի |
1517 90 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
պատրաստված երկու կամ ավելի տեսակի բուսական յուղերի և (կամ) դրանց զտամասերի խառնուրդից | ||
15. Սոուսներ բուսական յուղերի հիմքով |
2103 90 100 0 2103 90 900 9 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
16. Մայոնեզներ |
2103 90 900 1 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
17 Սոուսներ մայոնեզային |
2103 90 900 9 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
18. Կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով |
1517 90 100 0 1517 90 990 0 2106 90 980 4 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
19. Գլիցերին՝ թորած |
2905 45 000 9 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
II. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք |
|||||
20. Գլիցերին՝ բնական, հում |
1520 00 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
|||
21. Օճառ՝ տնտեսական |
3401 19 000 0 3401 20 100 0 3401 20 900 0 |
համապատասխանության հայտարարագիր |
Ծանոթագրություն․ |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակով`անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես արտադրանքի անվանմամբ, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները)։ 2. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին սույն ցանկում նշված փաստաթուղթը (համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին տեղեկությունները) մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի համար և չի տարածվում հետևյալի վրա՝ ա) ոչ արդյունաբերական պատրաստման գործընթացում ստացված ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բուսական յուղի («ոչ արդյունաբերական պատրաստում» հասկացությունն օգտագործվում է Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստով). բ) ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ բացառությամբ բնական, հում գլիցերինի և տնտեսական օճառի. գ) նորահայտ սննդային ճարպայուղային արտադրանք և հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք («նորահայտ սննդային արտադրանք» և «հատուկ նշանակության սննդային ճարպայուղային արտադրանք» հասկացություններն օգտագործվում են Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 021/2011) սահմանված իմաստներով)։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: