ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին
«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու համար, կամ նրա նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված դեպքերում.»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) այն անձանց, որոնց նկատմամբ կիրառվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.»։
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) անչափահասների գործերով և ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողների՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կատարելու նպատակով.»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-178-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: