ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1․2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ մասերով.
«22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի և միջոցառումների համակարգված, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծությունն է դրանց արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով:
23․ Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները և վերջնական արդյունքները։»:
Հոդված 2․ Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 24․ | Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը և բյուջետային ծրագրերի գնահատումը». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է պետական լիազորված մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է բյուջետային ծրագրերի գնահատման իրականացման կարգը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-289-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: