ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածի 5-րդ մասը «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի» բառերից հետո լրացնել «, վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասը «Դատախազին» բառից առաջ լրացնել «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի դատավորներին,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Վերաքննիչ քրեական դատարանի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 55 տոկոսի չափով։»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-342-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: