ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որոշումով հաստատված հավելված 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1, 12.2, 15, 16, 17, 18 և 19 կետերով.
«11.1) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճը օգտագործման տրամադրելու համար 1 ժամվա վճարը՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
«11.2) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի սենյակները օգտագործման տրամադրելու համար 1քմ վճարը՝ 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ»:
«15) սահմանել մինիամբարձիչի օգտագործման համար վճար՝ 1օրը 65000 ՀՀ դրամ»:
«16) սահմանել գրեյդեր օգտագործման համար վճար՝ 1ժամը 20000 ՀՀ դրամ»:
«17) սահմանել էքսկավատորի օգտագործման համար վճար՝ 1ժամը 14000 ՀՀ դրամ»:
«18) սահմանել ինքնաթափ մեքենայի օգտագործման համար վճար՝ 1ժամը 16500 ՀՀ դրամ»:
«19) սահմանել մինիամբարձչի անձնակազմով օգտագործման համար վճար՝ 1 օրը 90000 ՀՀ դրամ»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
ՀՀ
|
ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ
|
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
12 | չկա | չկա | ||
1 | ԱՎԵՏԻՍՅԱՆ Սամվել | |||
2 | ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ | |||
3 | ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Միշա | |||
4 | ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ | |||
5 | ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | |||
6 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ | |||
7 | ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ | |||
8 | ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ | |||
9 | ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | |||
10 | ՌևԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ | |||
11 | ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ | |||
12 |
ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ԱՐՇԱԿՅԱՆ |
2020 դեկտեմբերի 10 ք. Տաշիր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2020 թվական: