ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի «4. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով.
«12. |
Փոխադրումների մենեջերների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում |
ԿՄ |
- |
- |
13․ |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող վարորդների մասնագիտական վերապատրաստման ծառայության մատուցում |
ԿՄ |
- |
-»: |
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 20 Երևան ՀՕ-346-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական: