ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 533-Ն
«Ն․ ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, Ն․ ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՍԻՍԻԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 88.210.00788, գրանցման օրը՝ 2003-02-18, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Ադոնցի նրբ., Շ 1, 3501) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 2003-01-31, հասցեն՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 4):
2․ Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» մասնաճյուղ։
3. Սահմանել, որ՝
1) «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել`
ա. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները,
բ. «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը,
գ․ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 21.10.2011 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 119/0011 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2023 թվական: