ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2247-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով՝ «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 280.0 հազ. դրամի չափով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:
2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 2,105.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ուսումնարանի շենքի գազիֆիկացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
2) 5,945.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին` թանգարանի շենքի ջեռուցման համակարգի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
3) 11,723.3 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ին` թանգարանի շենքի սանհանգույցների նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
4) 2,310.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ-ին` թանգարանի շենքի մուտքի դռան, պատուհանների փոխարինման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
5) 9,537.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին` թանգարանի շենքի նախամուտքի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
6) 16,355.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին` «Զաքար Խաչատրյան և Արտաշես Հովսեփյան տուն-թանգարան» մասնաճյուղի շենքի ցանկապատման և տարածքի բարեկարգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
7) 10,800.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին` տեսահսկման համակարգի ձեռքբերման համար.
8) 196,975.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
9) 1,372.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ին` ազդանշանային համակարգի ձեռքբերման համար.
10) 42,012.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.
11) 384.8 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին` շենքի տանիքի մասնակի նորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
12) 9,644.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` շենքի տանիքի հիմնանորոգման ծավալների ավելացման համար.
13) 23,560.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ-ին` բեմի համար ձայնային և լուսային սարքավորումների ձեռքբերման համար.
14) 85,000.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աթոռների ձեռքբերման համար.
15) 280.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` ՀԾ-հաշվապահություն համակարգչային ծրագրի ձեռքբերման համար։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ 9,800.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «գ. Որոտանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` միկրոավտոբուսի ձեռքբերման համար։
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ 57,554.5 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին` դպրոցին անհրաժեշտ գույքի, մասնագիտական և համակարգչային տեխնիկայի և գործիքների ձեռքբերման համար։
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման նպատակով՝ «Հարսնաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2023 թվականի հունիսի 20-ին կնքված թիվ ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-23/6 պայմանագրում՝ դրանով նախատեսված 2023 թվականին կատարվելիք աշխատանքների ծավալի 2023 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ չկատարված մասը տեղափոխելով 2024 թվական՝ կատարման համար սահմանելով 45 օր ժամանակ: Սույն ենթակետում նշված ժամկետի հաշվարկն իրականացվում է 2024 թվականին այդ աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
7. Թույլատրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման նպատակով՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին «ԷԼԱ–ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՊՄԱԹ-ԳՀԱՇՁԲ-23/168 պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 59.0 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.
2) պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
8. Թույլատրել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ լաբորատոր գործիքակազմի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2043-Ն որոշման հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և կենտրոնի միջև կնքված կապիտալ դրամաշնորհի հատկացման N 2043-Ն/8 պայմանագրի շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարն ուղղել նոր լաբորատոր գործիքների և դրանց բաղադրիչ մասերի ձեռքբերմանը՝ իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական: