ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2021 թվականի N 83-Ն
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի «Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ (14) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ԱԴԱՄՅԱՆ ՍՈՆԱ | ||
ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ | ||
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ |
| |
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ | ||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ | ||
ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. նոյեմբերի 18 ք. Մեղրի |
Բ. ԶԱՔԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2021 թվական: