Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-57-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.06.30/34(1047) Հոդ.516
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.06.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.06.2014
Дата вступления в силу
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «1-ին մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «, սահմանամերձ» բառը, իսկ նույն ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերով.

2) 3-րդ կետը «ծառայողական գործունեության» բառերից հետո լրացնել «(կատարողականի)» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, սահմանամերձ» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները և դրանց հաշվարկման կարգը

 

1. Դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիտական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

3. Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքի:

4. Կոչման համար հավելավճարը տրվում է հարկադիր կատարողներին, հարկային, մաքսային, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին, ընդ որում, հարկային և մաքսային ծառայողներին հավելավճարը տրվում է միայն առավել բարձր հավելավճար նախատեսող կոչման համար, իսկ նույն չափով հավելավճար նախատեսող կոչումների համար հավելավճարը տրվում է այդ կոչումներից միայն մեկի համար: Տվյալ մարմնում ամենացածր կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր կոչման համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:

5. Քաղաքացիական ծառայողին, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողին, դատախազության աշխատակազմում պետական ծառայողին, դատական ծառայողին (այդ թվում` Սահմանադրական դատարանի աշխատակազմում դատական ծառայողին) հավելավճար է տրվում միայն յուրաքանչյուր ծառայությունում տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում` նրա պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով, ընդ որում, քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին սույն մասով նախատեսված հավելավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունենալու դեպքում:

6. Դասային, դիվանագիտական աստիճանների կամ կոչման համար հավելավճարները տրվում են բացառապես տվյալ մարմնում աշխատելու ժամանակահատվածում:

7. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելավճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «, սահմանամերձ» բառը.

2) 2-րդ մասի «մասով» բառը փոխարինել «և 3.1-ին մասերով» բառերով, իսկ «դեպքի» բառը՝ «դեպքերի» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատախազին, հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:».

 4) 4-րդ մասը «սահմանած» բառից հետո լրացնել «դեպքերում,» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի, հատուկ քննչական ծառայության կամ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:

 

Հոդված 7. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը «դատախազի» բառից հետո լրացնել «, դատախազության քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի» բառերով.

2) 3-րդ մասի «դասային աստիճանի» բառերը փոխարինել «կոչման» բառով:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

 

«Հոդված 15.1.

Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

 

1. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի հավելված 2-ով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը կոչման համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով նախատեսված պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում հիմնական պաշտոններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».

3) 3-րդ մասի «20-րդ հոդվածի 2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «20-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) վերնագրի և ամբողջ տեքստի «դիվանագետների» բառը փոխարինել «անձանց» բառով` համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան, բացառությամբ ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետի տեղափոխման դեպքի: Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափը և օտարերկրյա պետությունում ծառայողական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «արտադրյալով» բառից հետո լրացնել «, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձի դեպքում, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանվում է սույն օրենքի հավելված 1-ով, հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 1-ով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով։» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ (0.1 միավոր տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով:

3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար կամ առավել մոտ գործակցով:»:

 

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասով սահմանված բնականոն աճը չի տարածվում այն բարձրաստիճան պաշտոնատար անձի վրա, որի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է սույն օրենքի հավելված 1-ով։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բնականոն աճի համար հաշվարկվում է նաև ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնում աշխատելու ժամանակահատվածը:»:

 

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը «Պետական» բառից առաջ լրացնել «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից» բառերով, իսկ «մեկ» բառից առաջ՝ «մինչև» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 25.

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրամադրվող արտոնությունները և փոխհատուցումները

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում պետական ծառայողի աշխատավարձը պահպանվում է:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը:

3. Հիմնական արձակուրդային վճարից բացի, պետական պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն:

4. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են, ընդ որում, այդ ժամանակահատվածի համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի քաղաքացիական ծառայողների և մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերում:

5. Պետական ծառայողների առանձին ծախսերի փոխհատուցումները (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:»:

 

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդ որում, սույն մասով նախատեսված պայմանը զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայողների համար կիրառելու դեպքում հիմնական աշխատավարձ է համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող պաշտոնային դրույքաչափի, կոչման դրույքաչափի, ստաժի համար դրույքաչափի, պարենի փոխհատուցման գումարի, քսան օրացուցային տարվա զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության կամ փրկարար ծառայության ստաժ ունեցող և զինվորական ծառայությունը, քրեակատարողական ծառայությունը կամ փրկարար ծառայությունը շարունակող զինծառայողներին, քրեակատարողական ծառայողներին, փրկարար ծառայողներին տրվող ամսական հավելման հանրագումարը:».

2) 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:»:

 

Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) «1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով.

2) երկրորդ նախադասությունից հանել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների» բառերը.

3) երրորդ նախադասությունը «Պետական բոլոր ծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների ծառայողների,» բառերով:

 

Հոդված 19. Օրենքի 1-ին հավելվածում`

 

1) վերնագրի «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ» բառով.

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ

11.00».

3) հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.00», «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50» տողերը.

4) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

8.50».

5) «ՀՀ նախարարի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Հատուկ հանձնարարություններով դեսպան

8.50».

6) «ՀՀ Նախագահի աշխատակազմ» բաժնից հանել «Հատուկ հանձնարարություններով դեսպան 10.50» տողը.

7) «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հայեցողական տեղակալ» տողից հանել «հայեցողական» բառը.

8) «ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

10.00»:

Հոդված 20. Օրենքի հավելված 2-ում`

 

1) վերնագիրը «հատուկ քննչական ծառայողների,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողների,» բառերով.

2) «Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազ» տողի «4.00» թիվը փոխարինել «4.50» թվով.

3) «ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական» տողի «4.75» թիվը փոխարինել «5.50» թվով.

4) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ հատուկ քննչական ծառայություն

 

ՀՔԾ վարչության պետ

8.00

ՀՔԾ վարչության պետի տեղակալ

7.50

ՀԿԳ ավագ քննիչ

7.00

ՀԿԳ քննիչ

6.00».

5) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«ՀՀ քննչական կոմիտե

 

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, Երևան քաղաքի քննչական վարչության պետ

8.00

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ

7.00

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.75

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժանմունքի պետ, գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ

6.50

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի ավագ քննիչ

6.25

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության ավագ քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի ավագ քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության բաժնի քննիչ, կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, մարզային վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, մարզային վարչության բաժնի պետի տեղակալ

6.00

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի քննիչ, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչ, մարզային վարչության ավագ քննիչ

5.50

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) քննիչ, Երևան քաղաքի վարչական շրջանի բաժնի քննիչ, մարզային վարչության քննիչ

5.00

Մարզային վարչության բաժնի ավագ քննիչ

4.50

Մարզային վարչության բաժնի քննիչ

4.25».

6) «Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն)» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

Ազգային անվտանգության խորհուրդ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

4.75

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

4.50

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար

4.50»:

Հոդված 21. Օրենքի 9-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հունիսի 25

Երևան

ՀՕ-57-Ն

 

 

 

«Հավելված 9
«Պետական պաշտոն զբաղեցնող
անձանց վարձատրության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պետական ծառայություն, բացառությամբ դիվանագիտական, հարկային, մաքսային և հարկադիր կատարման ծառայությունների

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

Կրտսեր պաշտոններ

Առաջատար պաշտոններ

Գլխավոր պաշտոններ

Բարձրագույն պաշտոններ

3-րդ
ենթախմբի սանդղակ

2-րդ ենթախմբի սանդղակ

1-ին ենթախմբի սանդղակ

3-րդ ենթախմբի սանդղակ

2-րդ ենթախմբի սանդղակ

1-ին ենթախմբի սանդղակ

3-րդ ենթախմբի սանդղակ

2-րդ ենթախմբի սանդղակ

1-ին ենթախմբի սանդղակ

2-րդ ենթախմբի սանդղակ

1-ին ենթախմբի սանդղակ

11

Աճ չկա

1.68

1.95

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

7.91

9.65

10

Երեք տարին մեկ

1.63

1.90

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

7.65

9.33

9

1.58

1.84

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

7.41

9.03

8

1.54

1.79

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7.17

8.74

7

Երկու տարին մեկ

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6.94

8.46

6

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

6.72

8.18

5

1.41

1.63

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

6.50

7.92

4

Յուրաքանչյուր տարի

1.37

1.59

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

6.29

7.66

3

1.33

1.54

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

6.09

7.41

2

1.29

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

5.89

7.17

1

1.25

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70

5.71

6.94

Դիվանագիտական ծառայություն

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

       

1

2

3

4

5

6

7

8

Կցորդ

Երրորդ քարտուղար

Երկրորդ քարտուղար

Առաջին քարտուղար

Խորհրդական, բաժնի վարիչ(պետ)

Վարչության պետ, առանձնաց-
ված ստորա-բաժանման ղեկավարի տեղակալ

Առանձնացված ստորաբաժանման ղեկավար

Գլխավոր քարտուղար

11

Աճ չկա

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

7.91

9.65

10

Երեք տարին մեկ

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

7.65

9.33

9

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

7.41

9.03

8

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7.17

8.74

7

Երկու տարին մեկ

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6.94

8.46

6

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

6.72

8.18

5

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

6.50

7.92

4

Յուրաքանչյուր տարի

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

6.29

7.66

3

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

6.09

7.41

2

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

5.89

7.17

1

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70

5.71

6.94

Մաքսային ծառայություն

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

Կրտսեր պաշտոններ

Առաջատար պաշտոններ

Գլխավոր պաշտոններ

Բարձրագույն պաշտոններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Վերադաս մաքսային
մարմնի մաքսատան կամ մաքսային կետի մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային
մարմնի մաքսատան կամ
մաքսային կետի ավագ մաքսային տեսուչ

Վերադաս մաքսային
մարմնի տեսուչ

Վերադաս մաքսային մարմնի
մաքսատան կամ մաքսային կետի գլխավոր մաքսային տեսուչ,
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետ,
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետի տեղակալ,
վերադաս մաքսային մարմնի մաքսատան կամ մաքսային կետի հերթափոխի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի
մաքսատան կամ մաքսային կետի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետի տեղակալ,
վերադաս մաքսային մարմնի ավագ մաքսային տեսուչ,
վերադաս մաքսային մարմնի քննիչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսատան բաժնի պետ, վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետի տեղակալ,
վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետի տեղակալ,
վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետ,
վերադաս մաքսային մարմնի հերթափոխի պետի տեղակալ

Վերադաս մաքսային մարմնի գլխավոր մաքսային տեսուչ,
վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ,
վերադաս մաքսային մարմնի բաժնի պետի տեղակալ, վերադաս մաքսային մարմնի բաժանմունքի պետ, վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ

Վերադաս մաքսային մարմնի մաքսային կետի պետ,
վերադաս մաքսային մարմնի մաքսատան պետի տեղակալ,
վերադաս մաքսային մարմնի բաժնի պետ,
վերադաս մաքսային մարմնի վարչության պետի տեղակալ

Վերադաս մաքսային
մարմնի մաքսատան պետ

Վերադաս մաքսային մարմնի վարչության պետ

11

Աճ չկա

1.68

1.95

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

7.91

10

Երեք տարին մեկ

1.63

1.90

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

7.65

9

1.58

1.84

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

7.41

8

1.54

1.79

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7.17

7

Երկու տարին մեկ

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6.94

6

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

6.72

5

1.41

1.63

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

6.50

4

Յուրաքանչյուր տարի

1.37

1.59

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

6.29

3

1.33

1.54

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

6.09

2

1.29

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

5.89

1

1.25

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70

5.71

Հարկային ծառայություն

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

1

2

3

4

5

6

7

8

9

10

Հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետ

Հարկային տեսչության
հարկային տեսուչ, օպերլիազոր,
վերադաս հարկային մարմնի
2-րդ կարգի մասնագետ,
վերադաս հարկային
մարմնի 1-ին կարգի մասնագետ

Հարկային տեսչության
առաջատար մասնագետ,
հարկային տեսչության
ավագ հարկային տեսուչ,
ավագ օպերլիազոր

Վերադաս հարկային մարմնի
հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի օպերլիազոր

Հարկային տեսչության գլխավոր մասնագետ,
հարկային տեսչության գլխավոր
հարկային տեսուչ,
գլխավոր օպերլիազոր

Վերադաս հարկային մարմնի հետաքննիչ,
վերադաս հարկային մարմնի քննիչ,
վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ,
վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր

Վերադաս հարկային մարմնի բաժնի պետի տեղակալ,
վերադաս հարկային մարմնի
հատկապես կարևորագույն գործերով քննիչ,
վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ,
հարկային տեսչության բաժնի պետ,
վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ,
վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր

Հարկային տեսչության
պետի տեղակալ,
վերադաս հարկային
մարմնի բաժնի պետ

Հարկային մարմնի վարչության
պետի տեղակալ,
հարկային տեսչության պետ

Հարկային մարմնի
վարչության պետ

11

Աճ չկա

1.68

1.95

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

7.91

10

Երեք տարին մեկ

1.63

1.90

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

7.65

9

1.58

1.84

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

7.41

8

1.54

1.79

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7.17

7

Երկու տարին մեկ

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6.94

6

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

6.72

5

1.41

1.63

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

6.50

4

Յուրաքանչյուր տարի

1.37

1.59

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

6.29

3

1.33

1.54

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

6.09

2

1.29

1.49

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

5.89

1

1.25

1.45

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70

5.71

 

 

Հարկադիր կատարման ծառայություն

Աշխատավարձի մակարդակները

Հիմնական աշխատավարձի բնականոն աճը

     

1

2

3

4

5

6

7

Տեսուչ

Հարկադիր
կատարող

Ավագ հարկադիր կատարող,
առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու

Գլխավոր
խորհրդատու

Բաժանմունքի պետ,
բաժնի պետի տեղակալ

Մարզային բաժնի պետ,
Երևանի բաժնի պետ

Կենտրոնական մարմնի
բաժնի պետ

11

Աճ չկա

2.28

2.66

3.11

3.64

4.40

5.34

6.49

10

Երեք տարին մեկ

2.21

2.58

3.01

3.53

4.27

5.17

6.29

9

2.14

2.50

2.92

3.42

4.13

5.01

6.09

8

2.08

2.42

2.83

3.31

4.01

4.85

5.89

7

Երկու տարին մեկ

2.02

2.35

2.75

3.21

3.88

4.70

5.71

6

1.96

2.28

2.66

3.11

3.76

4.55

5.52

5

1.90

2.21

2.58

3.02

3.64

4.41

5.35

4

Յուրաքանչյուր տարի

1.84

2.15

2.50

2.92

3.53

4.27

5.18

3

1.79

2.08

2.43

2.83

3.42

4.14

5.01

2

1.73

2.02

2.35

2.75

3.31

4.01

4.86

1

1.68

1.96

2.28

2.66

3.21

3.88

4.70

 »:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան