ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1229-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ` պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության, անկախ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկին համապատասխանող «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի` ԱՏԳ ԱԱ» կոդի՝ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ պետական գրանցման ենթակա ապրանքների ներմուծումը և շրջանառությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դրանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող անձանց և փոխադրամիջոցների, Հայաստանի Հանրապետության սահմանով և մաքսային տարածքով տեղաշարժվող՝ վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի համաձայն:
3. Հումքը, ակտիվ ազդող նյութերը, որոնք արտադրողի կողմից նախատեսված են բացառապես կոսմետիկ-օծանելիքային արտադրանքի, կենցաղային քիմիայի միջոցների, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանիչ, միջատասպան և կրծողասպան միջոցների, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության արտադրանքի արտադրության համար, պետական գրանցման ենթակա չեն:
4. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և շրջանառվող՝ վերահսկողության ենթակա ապրանքները սույն որոշման NN 1 և 4 հավելվածների ցանկերում ընդգրկելու համար հիմք են հանդիսանում տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերում կամ ապրանքն արտադրողի տեղեկատվական նամակում պարունակվող տեղեկությունները, որոնցով հավաստվում է սույն որոշման NN 1 և 4 հավելվածների ցանկերում նշված արտադրանքի կիրառման ոլորտը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներն են՝
1) սննդամթերքը (մարդու կողմից սննդում օգտագործվող բնական կամ վերամշակված տեսքով մթերքներ), այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) հետևյալ խմբերից՝ 02-05, 07-25, 27-29, 32-34, 35).
2) երեխաների համար խաղեր և խաղալիքներ, անկողնու սպիտակեղեն, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, կահույք, սայլակներ, պայուսակներ, օրագրեր և համանման արտադրանք, տետրեր, թղթից և ստվարաթղթից այլ գրենական պիտույքներ, գրենական պիտույքներ կամ դպրոցական արհեստական պոլիմերային և սինթետիկ նյութեր՝ մանկական ապրանքների տեսականու պատրաստման համար (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 32, 34, 39, 40, 42-44, 46, 48-56, 60-65, 87, 94, 95).
3) նյութեր, սարքավորումներ, սարքեր, որոնք կիրառվում են տնտեսական-կենցաղային խմելու ջրի մատակարարման ոլորտում և կեղտաջրերի մաքրման ժամանակ, լողավազաններում (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 25, 38-40, 48, 84, 85).
4) օծանելիքային-կոսմետիկական միջոցներ, բերանի խոռոչի հիգիենայի պարագաներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբից՝ 33).
5) արդյունաբերական նշանակության քիմիական և նավթաքիմիական արտադրանք, կենցաղային քիմիայի ապրանքներ, լաքաներկային նյութեր (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 32-34, 38).
6) պոլիմերային, սինթետիկ և այլ նյութեր, որոնք նախատեսված են շինարարությունում ու տրանսպորտում օգտագործելու, ինչպես նաև կահույքի և կենցաղային այլ առարկաների պատրաստման համար, կահույք, մանածագործական, կարի ու տրիկոտաժային նյութեր, որոնք պարունակում են քիմիական մանրաթելեր և օժանդակ նյութեր, արհեստական ու սինթետիկ կաշիներ և մանածագործական նյութեր՝ հագուստի և կոշիկների պատրաստման համար (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 32, 39, 40, 42-44, 45, 46, 48, 50-60, 69, 94).
7) մեքենաշինության և սարքաշինության արտադրանք, արդյունաբերական, բժշկական և կենցաղային նշանակության՝ բացի փոխադրամիջոցների և կենցաղային տեխնիկայի պահեստամասերից (բացառությամբ խմելու ջրի և սննդամթերքի հետ շփվողների) (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 38, 84, 85, 90, 94).
8) տպագրական արտադրանք, դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ՝ հանրակրթական միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, գրքեր և ամսագրեր՝ երեխաների ու դեռահասների համար (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 48, 49).
9) արտադրանք՝ բնական հումքից, որն արտադրական գործընթացում ենթարկվում է վերամշակման (ներկման և այլն) (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 25, 43, 44, 46, 50-53).
10) նյութեր՝ մարդու մաշկի հետ շփվող արտադրանքի պատրաստման համար, հագուստ, կոշիկներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 30, 39, 40, 42, 43, 48, 50-60, 61-65, 67, 68, 82, 96).
11) իոնիզացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արտադրանք, իրեր, այդ թվում՝ գեներացնող, ինչպես նաև արտադրանք և ապրանքներ, որոնք պարունակում են ռադիոակտիվ նյութեր (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 25, 26, 28, 68, 69, 72, 74-76, 78-81, 84, 87).
12) շինարարական հումք և նյութեր, որոնցում հիգիենիկ նորմատիվներով կանոնակարգված է ռադիոակտիվ նյութերի պարունակությունը, այդ թվում՝ արտադրական թափոններ՝ կրկնակի վերամշակման և տնտեսությունում օգտագործելու համար, սև և գունավոր մետաղների թափոններ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 25, 26, 28, 68, 69, 72, 74-76, 78-81, 84, 87).
13) ծխախոտային արտադրանք և ծխախոտային հումք (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբից՝ 24).
14) անհատական պաշտպանության միջոցներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 39, 40, 64, 65, 90).
15) պեստիցիդներ և թունաքիմիկատներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 31, 38).
16) սննդամթերքի հետ շփվող նյութեր, իրեր և սարքավորումներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 39, 40, 44-48, 56, 63, 69, 70, 73, 74, 76, 82, 85, 96).
17) օդապատրաստման, օդամաքրման և զտման համար սարքավորումներ, նյութեր (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 38-40, 48, 52-56, 59, 60, 84, 85).
18) հակասլլասառույցային ազդակներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 38).
19) այլ ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սանիտարական միջոցներ (ԱՏԳ ԱԱ հետևյալ խմբերից՝ 02-96):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՄԲ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ենթակա են`
1) հանքային ջուր (սեղանի՝ բնական, սեղանի՝ բուժիչ, բուժիչ), շշալցված, տարայավորված խմելու ջուր (այդ թվում՝ մանկական սննդում օգտագործելու համար), տոնուսավորող ըմպելիքներ, ալկոհոլային (ներառյալ թույլալկոհոլային) արտադրանք, գարեջուր.
2) հատուկ նշանակության սննդամթերք, այդ թվում՝ մանկական սննդամթերք, սննդամթերք՝ հղի և կերակրող կանանց համար, դիետիկ (բուժիչ և կանխարգելիչ նպատակներով) սննդամթերք, մարզիկների սնուցման համար սննդամթերք, կենսաբանական ակտիվ հավելումներ, դրանց արտադրության համար հումք, օրգանական սննդամթերք.
3) գենետիկորեն ձևափոխված (տրանսգենային) օրգանիզմների օգտագործմամբ ստացված սննդամթերք, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված միկրոօրգանիզմներ.
4) սննդային հավելումներ, համալիր սննդային հավելումներ, բուրավետիչներ, համաբուրավետիչ նյութեր և հումքային բաղադրիչներ հանդիսացող բույսերի թուրմեր, մանրէների առաջնային կուլտուրաներ, տեխնոլոգիական օժանդակ միջոցներ, այդ թվում՝ ֆերմենտային պրեպարատներ.
5) կոսմետիկ արտադրանք, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ և պարագաներ.
6) ախտահանող, միջատասպան և կրծողասպան միջոցներ՝ կենցաղում, բուժկանխարգելիչ հիմնարկներում և այլ օբյեկտներում կիրառելու համար (բացառությամբ անասնաբուժության մեջ օգտագործվող միջոցների).
7) կենցաղային քիմիայի ապրանքներ.
8) հավանական վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր և դրանց հիմքով պատրաստվող, մարդու համար վտանգ ներկայացնող պատրաստուկներ (բացի դեղամիջոցներից), բնական կամ արհեստական ծագում ունեցող անհատական նյութեր (միացություններ), որոնք կարող են արտադրության, կիրառման, փոխադրման, վերամշակման, ինչպես նաև կենցաղային պայմաններում անբարենպաստ ազդեցություն ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
9) նյութեր, սարքավորումներ, սարքեր և ջրապատրաստման այլ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են տնտեսական-կենցաղային խմելու ջրի մատակարարման նպատակով օգտագործելու համար.
10) երեխաների և մեծահասակների համար անձնական հիգիենայի պարագաներ, մինչև 3 տարեկան երեխաների համար կենցաղային պարագաներ, մանկական սննդում օգտագործվող սպասք և արտադրանք, մանուկների հիգիենիկ խնամքի համար անհրաժեշտ իրեր և պարագաներ, երեխաների համար հագուստ (առաջին շերտ).
11) սննդամթերքի հետ շփվող իրեր (բացառությամբ սպասքի, սեղանի սպասքի, տեխնոլոգիական սարքավորումների):
2. Սույն ցանկում նշված այն ապրանքները, որոնք առաջին անգամ են արտադրվում Հայաստանի Հանրապետությունում կամ առաջին անգամ են ներմուծվում Հայաստանի Հանրապետության տարածք, ենթակա են պետական գրանցման:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՌԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ՝ ԱՏԳ ԱԱ» ԿՈԴԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Սույն ցանկում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1229-Ն որոշման N 2 հավելվածում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա են սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության)՝ Հայաստանի Հանրապետության սահմանում և Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության, անկախ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկին համապատասխանող «ԱՏԳ ԱԱ» կոդի՝ պետական գրանցման ենթակա ապրանքներ են համարվում՝
1) պետական գրանցման վկայականների ձևակերպման նպատակով սանիտարահամաճարակային փորձաքննության իրականացման համար նախատեսված ապրանքների նմուշները.
2) ոչ ծխախոտային հումքը, ոչ ծխախոտային նյութերը և բաղադրամասերը, որոնք օգտագործվում են ծխախոտային արտադրանքների արտադրության համար.
3) լաբորատոր ռեակտիվներ օգտագործելու համար նախատեսված ապրանքները, լաբորատոր սպասքը (բացառությամբ ռադիացիոն-վտանգավոր ու վարակիչ նյութեր պարունակողների).
4) սննդային հումքը (հավի, սագի ձու և այլն), որոնք օգտագործվում են սնուցող միջավայրեր պատրաստելու համար.
5) հուշանվերները, կոսմետիկ աքսեսուարները.
6) Եվրասիական տնտեսական միության տարածքում օտարերկրյա ֆիրմաների պատվերներով և նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով արտադրված ապրանքները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս իրացման համար.
7) արտադրանքների ցուցադրական և գովազդային նմուշները, որոնք նախատեսված չեն Եվրասիական տնտեսական միության տարածքում իրացման և օգտագործման համար.
8) արտադրանքը, որն սպառվել է, այդ թվում՝ խանութների և առևտրային բաժինների միջոցով իրացվողը.
9) ուսումնական հաստատությունների ուսանողների կողմից ստեղծված հավաքածուները, որոնք նախատեսված են ազգային և միջազգային փառատոներին մասնակցելու համար.
10) մաքսային ընթացակարգերին ենթակա, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխանող չափանիշները գերազանցող պարագաները.
11) ապրանքներ, որոնք վաճառվում են անմաքս առևտրի խանութներում և տեղադրված են անմաքս առևտրի ռեժիմում.
12) մարդասիրական օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |