ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ ծառայողի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով: Ընդ որում, այդ ծառայողների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 19-րդ, 20-րդ հոդվածներով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները, սակայն այդ ծառայողները հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածի «Մաքսային ծառայություն» և «Հարկային ծառայություն» աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերով, իսկ 7-րդ մասի «փետրվարի 10-ը» բառերը փոխարինել «փետրվարի 15-ը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-204-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Հավելված
Հարկային և մաքսային ծառայություն | |||||||||||
Աշխա-տա-վարձի մակար-դակները |
Հիմնական աշխատա-վարձի բնականոն աճը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Հարկային տեսչության 2-րդ և 1-ին կարգի մասնագետ |
Հարկա- |
Հարկա- |
Վերադաս հարկային մարմնի |
Հարկա- |
Վերա- |
Վերա- |
Հար-կային տես-չու-թյան |
Հարկա-յին մարմնի |
Հարկային մարմնի | ||
11 |
Աճ չկա |
1.68 |
1.95 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.64 |
4.40 |
5.34 |
6.49 |
7.91 |
10 |
Երեք տարին մեկ |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.01 |
3.53 |
4.27 |
5.17 |
6.29 |
7.65 |
9 |
1.58 |
1.84 |
2.14 |
2.50 |
2.92 |
3.42 |
4.13 |
5.01 |
6.09 |
7.41 | |
8 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.42 |
2.83 |
3.31 |
4.01 |
4.85 |
5.89 |
7.17 | |
7 |
Երկու տարին մեկ |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
6.94 |
6 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.11 |
3.76 |
4.55 |
5.52 |
6.72 | |
5 |
1.41 |
1.63 |
1.90 |
2.21 |
2.58 |
3.02 |
3.64 |
4.41 |
5.35 |
6.50 | |
4 |
Յուրա-քանչյուր |
1.37 |
1.59 |
1.84 |
2.15 |
2.50 |
2.92 |
3.53 |
4.27 |
5.18 |
6.29 |
3 |
1.33 |
1.54 |
1.79 |
2.08 |
2.43 |
2.83 |
3.42 |
4.14 |
5.01 |
6.09 | |
2 |
1.29 |
1.49 |
1.73 |
2.02 |
2.35 |
2.75 |
3.31 |
4.01 |
4.86 |
5.89 | |
1 |
1.25 |
1.45 |
1.68 |
1.96 |
2.28 |
2.66 |
3.21 |
3.88 |
4.70 |
5.71 |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչություն | |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ |
8.00 |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետի տեղակալ, |
6.75 |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ |
6.50 |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ավագ քննիչ |
6.00 |
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչ |
5.50 |