ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 օգոստոսի 2014 թ. ք. Երևան |
թիվ 48-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 124 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2014թ. հուլիսի 10-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 124 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2014թ. օգոստոսի 13-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ընկերության դիմումները՝
1. Տրամադրել «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
2. 2014 թ-ի օգոստոսի 20-ից ուժը կորցրած ճանաչել «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 124 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՍԱՄՎԵԼ-ՄԵԼԻՆԵ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Ժ. Դադասյան |