ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի |
թիվ 122 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 10-րդ, 20-րդ և 22-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նշված որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկից հանել 86-րդ կետը.
բ) նշված որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 351 կետով՝
«351. Սիրիայի Արաբական Հանրապետություն»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին» հիմնադրույթի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 8-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել «, ինչպես նաև այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից դասակարգվում են որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներ» բառերով.
բ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Այն երկիրը, որը, Համաշխարհային բանկի դասակարգմանը համապատասխան, ներառված է առավել թույլ զարգացած երկրների ցանկում, կարող է հանվել այդ ցանկից, եթե այդ երկիրը Համաշխարհային բանկի կողմից երկու տարի անընդմեջ չի դասակարգվում որպես եկամտի ցածր մակարդակ ունեցող երկիր։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: