ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 250-Ա
«ԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 32,825,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մեծ Պարնի բնակավայրի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական էկոլոգիական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01005235) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02511015) 2022 թվականի փետրվարի 9-ին կնքված` N ԱԶԳ-Ջ/22-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման և նախագծման հեղինակային և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում` 4,260,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2022 թվականի փետրվարի 11-ին կնքված` N ԱՋՀ 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում` 28,165,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569408) 2022 թվականի փետրվարի 15-ին կնքված` N Ա-09|22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 250-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեծ Պարնու ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սանիտարահիգիենիկ պայմանների բարելավում՝ սանհանգույցների վերակառուցմամբ և կեղտաջրերի մաքրման կայանի կառուցմամբ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն (Հայաստան, 0037, Երևան, Բաբայան փող., 23/4 շենք) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական հասարակական կազմակերպություն (Հայաստան 0037, Երևան, Ազատության պող 12/4 բն.40, ՀՎՀՀ 01005235) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Լոռու մարզ, Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայր, Կրթական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
32,825,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Մեծ Պարնու ակադեմիկոս Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (Լոռու մարզ, Մեծ Պարնի 1-ին փողոց 76, ՀՎՀՀ 06802151) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 ապրիլի 5-ից մինչև 2022 նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Դպրոցի սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման նախագծման և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում 4,260,000 դրամ, 2022 ապրիլի 5-ից մինչև 2022 հոկտեմբերի 31-ը, 2. Դպրոցի 3 սանհանգույցների վերակառուցում, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում 28,165,000 դրամ, 2022 հունիսի 1-ից մինչև 2022 հոկտեմբերի 31-ը, 3. Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ, 2022 նոյեմբեր 10-ից մինչև 2022 նոյեմբեր 30-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Մեծ Պարնի դպրոցի սանհանգույցների վերակառուցման, արտաքին ջրահեռացման համակարգի և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման նախագծման և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացում 4,260,000 դրամ, 2. Դպրոցի 3 սանհանգույցների վերակառուցում, արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում և կեղտաջրերի մաքրման կոմպակտ կայանի կառուցման աշխատանքների իրականացում 28,165,000 դրամ, 3. Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ֆինանսական հաշվետվության աուդիտորական ծառայությունների մատուցում 400,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: Նախատեսվում է տրամադրել ամսական հաշվետվություններ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը, ինչպես նաև ծրագրի ավարտին կատարվելու է ֆինանսական հաշվետվության աուդիտ լիցենզավորված աուդիտորական կազմակերպության կողմից։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
07.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |