ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 532-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման, ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերը և հավաստագրերի ձևերը հաստատելու մասին» N 706-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետը «արտահանող երկրի» բառերից հետո լրացնել «օրենսդրությամբ կամ» բառերով, իսկ «անհրաժեշտությամբ» բառից հետո՝ «կամ պահանջով» բառերով,
բ. 7-րդ կետը «լրացնում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված» բառերով,
գ. 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.»,
դ. 10-րդ կետի 5-րդ ենթակետը «վավերացված» բառից հետո լրացնել «թվով երկու» բառերով,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի հաստատման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.
2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում հաստատված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:»,
զ. 11-րդ կետում «10-րդ կետում» բառերը փոխարինել «10-րդ և 10․1-ին կետերով» բառերով, իսկ «նաև էլեկտրոնային եղանակով» բառերը՝ «էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն։» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը։
11.2. Սույն կարգի 11.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով՝ մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:»,
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։»,
թ. 13-րդ կետում «մարմինը մերժում է հավաստագրի հաստատումը» բառերը փոխարինել «մարմնի որոշմամբ հավաստագրի հաստատումը մերժվում է,» բառերով,
ժ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը։»,
ժա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:»,
ժբ. 14-րդ կետում «10-րդ կետով» բառերը փոխարինել «10-րդ և 10․1-ին կետերով» բառերով, իսկ «երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հաստատում է ներկայացված հավաստագրերից մեկ օրինակը և այն փոխանցում է դիմումատուին։ Դիմումատուի կողմից ներկայացված հավաստագրերից» բառերը՝ «4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն հաստատվում են ներկայացված հավաստագրերը, որոնցից մեկ օրինակը 1 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է դիմումատուին:» բառերով,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. Հավաստագրի հաստատումը մերժելու դեպքում լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:
14.2. Հավաստագիրը գործում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:»,
ժդ. 15-րդ կետում «առընթեր» բառը փոխարինել «ենթակա» բառով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետը «պայմանավորված է» բառերից հետո լրացնել «արտահանող երկրի օրենսդրությամբ կամ» բառերով,
բ. 7-րդ կետը «նպատակով» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված» բառերով,
գ. 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական գրանցման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը, պետական հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը.»,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7․1-ին կետով.
«7.1. Լիազոր մարմնի կողմից տրամադրված հավաստագրի ժամկետի ավարտի դեպքում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ հավաստագրում նշված ապրանքների ներմուծումը չիրականացնելու կամ մնացորդի առկայության պարագայում նոր հավաստագրի տրամադրման համար դիմումին կից լիազոր մարմին է ներկայացնում նաև՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծված ապրանքների քանակների վերաբերյալ.
2) մատակարար կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվություն նախկինում տրամադրված հավաստագրի շրջանակներում ներմուծման ենթակա ապրանքների մատակարարման կամ պատճառաբանություն՝ մատակարարումը չիրականացնելու վերաբերյալ:»,
ե. 8-րդ կետում «7-րդ կետում» բառերը փոխարինել «7-րդ և 7․1-ին կետերով» բառերով, իսկ «նաև էլեկտրոնային եղանակով» բառերը՝ «էլեկտրոնային եղանակով՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին կամ փոստով կամ առձեռն։» բառերով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8․2-րդ կետերով.
«8.1․ Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ պետական մարմին՝ կարծիքի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման նպատակով: Հարցումն ստանալուց հետո պետական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում պահանջվող տեղեկատվությունը։
8.2․ Սույն կարգի 8.1-ին կետով սահմանված դեպքում լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է 5 աշխատանքային օրով` մինչև համապատասխան կարծիքի կամ տեղեկատվության ստացումը, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է դիմումատուին:»,
է. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին դրա մասին: Դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցում ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք։»,
ը. 10-րդ կետում «մարմինը մերժում է հավաստագրի տրամադրումը» բառերը փոխարինել «մարմնի որոշմամբ հավաստագրի տրամադրումը մերժվում է,» բառերով,
թ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) դիմումատուն փաստաթղթերը թերի լինելու մասին ծանուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը։»,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Լիազոր մարմնի կողմից հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում:»,
ժա. 11-րդ կետում «7-րդ կետով» բառերը փոխարինել «7-րդ և 7․1-ին կետերով» բառերով, իսկ «երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տրամադրում է» բառերը՝ «4 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի որոշման համաձայն 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է» բառերով,
ժբ․ 13-րդ կետում «առընթեր» բառը փոխարինել «ենթակա» բառով,
ժգ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հավաստագիրը տրամադրվում է վեց ամիս ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը վեց ամսից պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով:»,
ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով.
«14.1. Հավաստագրի տրամադրումը մերժելու դեպքում՝ լիազոր մարմինը մերժման մասին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ նշելով մերժման հիմքերը:».
4) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 1
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N End user certificate N | ||||||||||||||||||||||||||||
1. Օգտագործող (անվանումը (անունը), գտնվելու վայրը) User’s full name and address |
2. Ներմուծող (լրացվում է, եթե ներմուծողը չի հանդիսանում օգտագործող) Importer’s full name and address (if different from the user) | |||||||||||||||||||||||||||
3. Արտահանող Exporter's full name and address |
4. Ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը Location or conveyance of the product | |||||||||||||||||||||||||||
5. Ապրանքի նկարագիրը Description of the product |
6. Քանակը Quantity | |||||||||||||||||||||||||||
7. Վերջնական օգտագործման նպատակը The purpose of the end-use of products | ||||||||||||||||||||||||||||
8. 8.1. Օգտագործողը սույն փաստաթղթով հավաստում է, որ նշված ապրանքը չի օգտագործվի հավաստագրի 7-րդ կետում նշված նպատակներից բացի այլ նպատակներով, չի փոխանցվի այլ անձանց առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության։ Within this document the user certifies that the specified product will not be used for any purposes other than the purposes, mentioned in the point 7 of this certificate, will not be transferred to any other person without the agreement with the authorized person of the exporter country. 8.2. Օգտագործողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը 8.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը: Within this document the user verifies his agreement to allow the realization of the research connected to the responsibilities which are undertaken by the authorized person under the point 8.1.
9. Հայաստանի Հանրապետության պետական մարմինը սույն փաստաթղթով հաստատում է վերջնական օգտագործողի պարտավորությունները նշված ապրանքները հայտարարագրված նպատակներով օգտագործելու և այլ անձանց՝ առանց արտահանող երկրի լիազոր մարմնի համաձայնության չփոխանցելու մասին։ Within this document the governmental body of the Republic of Armenia verifies the end user’s responsibilities to use the specified products for the declared purposes and to not transfer them to any other people without the agreement with the authorized person of the exporter country.
|
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ (լրացվում է համապատասխան պետական մարմնի անվանումը) THE GOVERNMENTAL BODY OF THE REPUBLIC OF ARMENIA (to fill in the appropriate governmental body name) |
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N IMPORT CERTIFICATE N | ||||||
1. Ներմուծողի անվանումը (անունը), գտնվելու վայրը Importer’s full name and address |
2. Արտահանողի անվանումը (անունը), գտնվելու վայրը Exporter's full name and address | ||||||
3. Ներմուծող երկիր Importer country Հայաստանի Հանրապետություն Republic of Armenia |
4. Արտահանող երկիր Exporter country | ||||||
5. Ապրանքի անվանումը և նկարագիրը Products name and description |
6. Քանակը Quantity | ||||||
7. 7.1. Ներմուծողը հավաստում է ներմուծել սույն հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն նշված քանակով, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծվելու դեպքում՝ չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց՝ առանց Հայաստանի Հանրապետության պետական մարմնի համաձայնության։ The importer certifies to import the products specified in this certificate in specified quantity, and in case of not importing them into the Republic of Armenia, certifies to not modify, to not transfer, to not re-export to any other people without the agreement with the governmental body of the Republic of Armenia. 7.2. Ներմուծողը սույն փաստաթղթով հաստատում է իր համաձայնությունը 7.1-ին կետով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացմանը: Within this document the user verifies his agreement to allow the realization of the research connected to the responsibilities which are undertaken by the authorized person under the point 7.1.
| |||||||
| |||||||
Հավաստագրի գործողության ժամկետը ------------------------------
Period of validity of certificate՝ ----------------------------------------»: |
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2021 թվական: