11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1482-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 779-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը և համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը` համաձայն հավելվածի.
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» N 779-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1482-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի, տարբերանշանների, խորհրդանիշի նկարագրի հետ կապված հարաբերությունները, դրանք կրելու կարգը և ժամկետները:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող արական սեռի անձանց համազգեստը կազմված է՝
1) գլխարկ հովարով` կիսաբրդյա կտորից, մահուդե գլխարկաբոլորքով, կարմիր եզրաշերտով: Եզրաշերտ հյուսված կապը (քուղը) 2 կոճակներով ամրացվում է գլխարկաբոլորքի վրա: Գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ՀՔԾ գլխարկանշան (N 3 ձև, նկար 11): Հովարը սև է, լաքապատ (N 3 ձև, նկար 4): Արդարադատության երկրորդ և երրորդ դասի պետական խորհրդականի (այսուհետ՝ բարձրագույն դասային աստիճան) դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գլխարկի (N 3 ձև, նկար 3) հովարից վերև` գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում է ՀՔԾ գլխարկանշան (N 3 ձև, նկար 6), իսկ գլխարկագագաթի վրա` առջևի կենտրոնական մասում՝ Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը.
2) գլխարկ ականջակալներով (ձմեռային)՝ մոխրագույն բնական մորթուց է, թասակը՝ չորս պատանի: Գլխարկի ճակատային մասի կենտրոնում ամրացված է ՀՔԾ խորհրդանիշ գլխարկանշանը (N 3 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` մոխրագույն կարակուլե մորթուց, թասակը՝ չորս պատանի գլխարկ (N 3 ձև, նկար 1), որի ճակատային մասի կենտրոնում ամրացված է ՀՀ ոսկեգույն զինանշան.
3) համազգեստ տոնական, որը ներառում է՝
ա) կիտել տոնական՝ բաց մոխրագույն կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալած օձիքով, օձիքի եզրերը մշակված են կարմիր մահուդե եզրագծով, օձիքի վրա ոսկեգույն թելով ասեղնագործվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված եզրազարդի խորհրդանշանը (N 3 ձև, նկար 12): Կիտելի 2 փեշերի վրա ուղղանկյուն կափույրով ներկարված գրպաններ են: Թևքերը երկկարանի են, թիկունքն ամբողջական է՝ երկու կողային բացվածքով: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է: Աստառը՝ մոխրագույն մետաքսե, ծոցագրպանով: Երրորդ դասի խորհրդականից մինչև առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով է (N 9 ձև, նկար 3): Արդարադատության երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար երկկոճկուն (երկփեղկ) 6 ոսկեգույն մեծ կոճակներով է, որոնք տեղադրված են երկշարք (N 9 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար երկկոճկուն (երկփեղկ) 6 ոսկեգույն մեծ կոճակներով է, որոնք տեղադրված են երկշարք: Օձիքի վրա ոսկեգույն թելով ասեղնագործվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված եզրազարդի խորհրդանշանը (N 3 ձև, նկար 8), թևքի վրա մշակված են ծալքեր, որոնց վերին հատվածում կարմիր եզրագծով ոսկեգույն թելով կարվում է ասեղնագործություն (N 3 ձև, նկար 13): Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 9 ձև, նկար 1),
բ) տաբատ տոնական՝ մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը՝ ուղիղ, կողային կարերով անցնում է կարմիր գույնի 1 եզրագիծ՝ 1.5-ից 2 մմ լայնությամբ: Գոտին՝ կամրջակներով: Կոճկվում է կոճակով, մետաղյա կեռիկով և շղթայով: Կողային գրպանները թեք են, հետնամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան: Առաջամասը՝ մինչև ծնկները մետաքսյա աստառով (N 9 ձև, նկար 2, 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կողային կարերով անցնում է կարմիր գույնի 3 եզրագիծ, 2-ը՝ 2 սմ լայնությամբ, իսկ մեջտեղինը՝ 1,5-ից 2 մմ (N 9 ձև, նկար 1),
գ) վերնաշապիկ երկարաթև՝ սպիտակ կտորից, ծալովի օձիքով, վերնաշապկի օձիքի անկյուններում տեղադրված են պլաստիկ ներդիրներ: Լանջափեշերը կոճկվում են 8 կոճակով, վերին կենտրոնական ուղղահայաց ծալվածքով և կափույրով վրադիր գրպաններով: Վերնաշապկի թիկնամասը՝ կոկետկայով, ուղիղ գոտիով, կողամասերը՝ էլաստիկ ժապավենով ձգված: Թևերը՝ ներկարված բազկակալներով և կոճկվող բացվածքներով: Ուսադիրների ամրացման համար ուսակարերի շրջանում երկու կամրջակներ և երեք փակօղակներ են: Գրպանների կափույրների և բազկակալների կոճակները՝ 14 մմ, մնացածը՝ 11 մմ երկու անցքով: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 10 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 10 ձև, նկար 1).
4) ձմեռային բաճկոն` սև գույնի կտորից, տաք ներդիրով: Բաճկոնը կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնին ամրացված է կարգավորվող գլխանոց: Բաճկոնի ձախ լանջափեշի վերին հատվածում՝ կենտրոնական շղթային զուգահեռ, 1.5 սմ հեռավորության վրա 16 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպան է, լանջափեշերի երկու կողային հատվածում կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ են (22 սմ): Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Երկու թևքերին՝ դեպի ներս, ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ են, ձախ թևքի ուսագլխից 90 մմ ներքև ՀՔԾ թևքանշանն է (N 12 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` սև գույնի կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնի օձիքը կանգուն է, որի վրա տեղադրվում է մոխրագույն կարակուլե օձիք: Առաջամասը և թիկունքը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում 2 թեք գրպաններ՝ շղթայով փակվող, վերևի մասում՝ կափույրով փակվող ուղղանկյուն վրադիր գրպաններ: Ձախ թևքին կարվում է ՀՀ զինանշանով թևքանշանը, թևքի ներքևի մասում մշակվում են ուղղանկյունաձև թեզանիքներ, որոնք կոճկվում են մեկ օղակով և 2 կոճակներով, իսկ աջ թևքին կարվում է ՀՔԾ թևքանշան: Աստառը՝ մետաքսյա, շեղանկյուն մգդակված, 2 ծոցագրպաններով: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ ուսադիրների ամրացման համար (N 12 ձև, նկար 1).
5) համազգեստ ամենօրյա, որը ներառում է՝
ա) բաճկոն՝ մոխրագույն կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը՝ ծալովի, թևքերը՝ թեզանիքներով, որոնք կոճկվում են երկու կոճակ օղակներով: Բաճկոնը գոտիով է, կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 8 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` օձիքը ծալովի, որի ծայրին ոսկեգույն ասեղնագործություն է (N 3 ձև, նկար 10): Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 8 ձև, նկար 1),
բ) տաբատ՝ մոխրագույն կտորից, ուրվագիծը՝ ուղիղ, երկու կողային գրպաններով, հետնամասի վրա կափույրով և կպչունակով փակվող երկու վրադիր գրպան է: Տաբատի կողային գրպաններից 6-7 սմ ներքև տեղադրվում են շղթայով կոճկվող 18-20 սմ լայնությամբ ներկարված գրպաններ: Գոտին՝ երկու կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող: Տաբատը՝ շղթայով փակվող, գոտին կոճկվում է կոճակ-օղակով, գոտու վրա 8 հատ գոտեմակ օղակներ են (N 8 ձև, նկար 1, 2),
գ) շապիկ բամբակյա՝ սև գույնի բամբակյա կտորից, ուղիղ ձևվածքով, կարճաթև (N 8 ձև, նկար 1, 2).
6) սվիտեր՝ մոխրագույն գործվածքից: Օձիքը՝ շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին առկա է շերտակարով, վրադիր կափույրով, կոճկվող գրպան: Ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ: Ուսադիրները կտորից են՝ հանովի, մեկ կոճակով կոճկվող: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները մետաղական են՝ մուգ մոխրագույն: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 11 ձև, նկար 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը.
7) վերնաշապիկ (պոլո շապիկ) կարճաթև` մոխրագույն կտորից, խիտ գործվածքով, կոշտ օձիքով, որն ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ: Առջևի մասում ունի բացվածք, որը կոճկվում է 3 բաց մոխրագույն կոճակներով: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 8 ձև, նկար 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը.
8) տաբատ՝ ձևով և գույնով նման է սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նկարագրված տաբատին (N 8 ձև, նկար 3).
9) գարնանային-աշնանային բաճկոն՝ սև գույնի կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով: Բաճկոնին ամրացված է կարգավորվող գլխանոց: Բաճկոնի ձախ լանջափեշի վերին հատվածում՝ կենտրոնական շղթային զուգահեռ, 1.5 սմ հեռավորության վրա 16 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպան է, լանջափեշերի երկու կողային հատվածում՝ կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ, պլաստմասե շղթայով փակվող գրպաններ են (22 սմ): Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Երկու թևքերին դեպի ներս ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ են: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 11 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 11 ձև, նկար 1).
10) գարնանային-աշնանային տաբատ՝ սև գույնի կտորից, ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նկարագրված տաբատին (N 11 ձև, նկար 1, 2).
11) փողկապ` մուգ կապույտ գույնի, ունի լայնացած ուրվագծով ձևվածք, ավարտվում է ներքևում սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով: Օձիքի տակ ամրանում է էլաստիկ ժապավենով և ամրակով: Փողկապի վրա ասեղնագործված է ՀՀ զինանշանը (N 7 ձև, նկար 1).
12) փողկապի ամրակ` երկճյուղանի մետաղյա ոսկեգույն շերտիկ:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող իգական սեռի անձանց համազգեստը կազմված է՝
1) գլխարկ՝ (պիլոտկա)՝ մոխրագույն կիսաբրդյա կտորից, վերծալված եզրակարերն ավարտվում են կարմիր եզրակարով: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ՀՔԾ գլխարկանշան (N 3 ձև, նկար 5).
2) գլխարկ ականջակալներով (ձմեռային)՝ մոխրագույն բնական մորթուց է, թասակը՝ չորս պատանի: Գլխարկի ճակատային մասի կենտրոնում ամրացված է ՀՔԾ խորհրդանիշ գլխարկանշանը (N 3 ձև, նկար 2): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` մոխրագույն կարակուլե մորթուց, թասակը չորս պատանի գլխարկ (N 3 ձև, նկար 1), որի ճակատային մասի կենտրոնում ամրացված է ՀՀ ոսկեգույն զինանշան.
3) համազգեստ տոնական, որը ներառում է՝
ա) կիտել տոնական` բաց մոխրագույն կիսաբրդյա կտորից, մարմինը կիսագրկող մակերեսով, հետ ծալված օձիքով, oձիքի եզրերը մշակված են կարմիր մահուդե եզրագծով, օձիքի վրա ոսկեգույն թելով ասեղնագործվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված եզրազարդի խորհրդանշանը (N 3 ձև, նկար 12): Կիտելի 2 փեշերի վրա ուղղանկյուն կափույրով ներկարված գրպաններ են: Թևքերը երկկարանի են, թիկունքն ամբողջական է՝ երկու կողային բացվածքով: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է: Աստառը՝ մոխրագույն մետաքսե, ծոցագրպանով: Երրորդ դասի խորհրդականից մինչև առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար միակոճկուն, միաշարք երեք ոսկեգույն մեծ կոճակներով է՝ դեպի ձախ կոճկումով (N 9 ձև, նկար 6): Արդարադատության երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար երկկոճկուն (երկփեղկ) 6 ոսկեգույն մեծ կոճակներով է` տեղադրված երկշարք՝ դեպի ձախ կոճկումով (N 9 ձև, նկար 5): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` երկկոճկուն (երկփեղկ) 6 ոսկեգույն մեծ կոճակներով է, որոնք տեղադրված են երկշարք: Oձիքի վրա ոսկեգույն թելով ասեղնագործվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված եզրազարդի խորհրդանշանը (N 3 ձև, նկար 8), թևքի վրա մշակված են ծալքեր, որոնց վերին հատվածում կարմիր եզրագծով կարվում է ոսկեգույն թելով ասեղնագործություն (N 3 ձև, նկար 13): Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 9 ձև, նկար 4),
բ) կիսաշրջազգեստ` մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 9 ձև, նկար 4, 5, 6),
գ) վերնաշապիկ երկարաթև՝ սպիտակ կտորից է, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով՝ դեպի ձախ կոճկումով, աջ շերտակարով, թևքերը` երկար, կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսադիրների շրջանում՝ երեք փակօղակներ և երկու կամրջակներ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՔԾ թևքանշանն է (N 10 ձև, նկար 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 10 ձև, նկար 3).
4) ձմեռային բաճկոն` սև գույնի կտորից, տաք ներդիրով: Բաճկոնը կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնին ամրացված է կարգավորվող գլխանոց: Բաճկոնի ձախ լանջափեշի վերին հատվածում՝ կենտրոնական շղթային զուգահեռ, 1.5 սմ հեռավորության վրա 16 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպան է, լանջափեշերի երկու կողային հատվածում կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ են (22 սմ): Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Երկու թևքերին դեպի ներս ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ են, ձախ թևքի ուսագլխից 90 մմ ներքև ՀՔԾ թևքանշանն է (N 12 ձև, նկար 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` սև գույնի կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնի օձիքը կանգուն է, որի վրա տեղադրվում է մոխրագույն կարակուլե օձիք: Առաջամասը և թիկունքը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում՝ 2 թեք գրպաններ՝ շղթայով փակվող, վերևի մասում՝ կափույրով փակվող ուղղանկյուն վրադիր գրպաններ: Ձախ թևքին ՀՀ զինանշանով թևքանշանն է, թևքի ներքևի մասում մշակվում են ուղղանկյունաձև թեզանիքներ, որոնք կոճկվում են մեկ օղակով և 2 կոճակներով, իսկ աջ թևքին կարվում է ՀՔԾ թևքանշանը: Աստառը՝ մետաքսյա, շեղանկյուն մգդակված, 2 ծոցագրպաններով: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ ուսադիրների ամրացման համար (N 12 ձև, նկար 3).
5) համազգեստ ամենօրյա, որը ներառում է՝
ա) բաճկոն՝ ձևով և գույնով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նկարագրված բաճկոնին (N 8 ձև, նկար 5): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` օձիքը ծալովի, որի ծայրին ոսկեգույն ասեղնագործություն է (N 3 ձև, նկար 10): Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 8 ձև, նկար 4),
բ) կիսաշրջազգեստ` մոխրագույն կիսաբրդյա կտորից է, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում՝ բացվածքով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 8 ձև, նկար 4, 5),
գ) շապիկ բամբակյա՝ ձևով և գույնով նման է սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նկարագրված բամբակյա շապիկին (N 8 ձև, նկար 4, 5).
6) սվիտեր՝ ձևով և գույնով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նկարագրված սվիտերին (N 11 ձև, նկար 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը.
7) վերնաշապիկ (պոլո շապիկ)՝ կարճաթև` ձևով և գույնով նման է սույն հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նկարագրված կարճաթև վերնաշապիկին՝ պոլո շապիկին (N 8 ձև, նկար 6): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը.
8) գարնանային-աշնանային բաճկոն՝ ձևով և գույնով նման է սույն հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով նկարագրված գարնանային-աշնանային բաճկոնին (N 11 ձև, նկար 5): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե ՀՀ զինանշանով թևքանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ջակարդե ՀՔԾ թևքանշանը (N 11 ձև, նկար 4).
9) գարնանային-աշնանային տաբատ՝ սև գույնի կտորից, ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նկարագրված տաբատին (N 11 ձև, նկար 4, 5).
10) փողկապ` մուգ կապույտ կտորից, 2 շեղանկյունաձև՝ լայն, կարճ և նեղ, երկարավուն կտորներից, որի նեղ, երկարավուն կտորը գտնվում է լայն, կարճ կտորի վրա: Փողկապի վրա ասեղնագործված է ՀՀ զինանշանը (N 7 ձև, նկար 2):
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների տարբերանշանները բաղկացած են ուսադիրներից և հնգաթև աստղանշաններից:
Ուսադիրները լինում են երկու տեսակի՝ վրանկար և հանովի.
1) վրանկար (կիտելի). տեղադրվում են թևքատեղադրման գծից ուսի կարի վրա այնպես, որ ուսի կարը համընկնի ուսադրի երկայնական առանցքային գծի հետ.
2) հանովի (վերնաշապիկների, սվիտերի և ամենօրյա բաճկոնի, ինչպես նաև բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ձմեռային բաճկոնի վրա). ամրացվում են ուսակարի շրջանի երեք փակօղակներին և երկու կամրջակներին։
5. Ուսադիրը կիսափափուկ, ձգված վեցանկյուն է` երկարավուն զուգահեռ կողմերով, որոնց ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է կտրվածքի կողմից՝ ստորին ծայրին զուգահեռ ուղիղ անկյունով: Ամենօրյա համազգեստի ուսադիրները մոխրագույն են: Տոնական համազգեստի վրանկար ուսադիրները ոսկեգույն դաշտով են, կարմիր գույնի մակաշերտով և զոլերով, իսկ հանովի ուսադիրները՝ մոխրագույն դաշտով: Ուսադրի երկարությունը 13-14 սմ է, լայնությունը` 5-5.5 սմ: Ուսադիրներին՝ ըստ դասային աստիճանների, տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր, իսկ վերին ծայրից 15 մմ հեռավորության վրա տեղադրվում է 13 մմ տրամագծով ոսկեգույն մետաղե կոճակ՝ Հայաստանի Հանրապետության ՀՔԾ խորհրդանիշի ոսկեգույն պատկերով, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ ոսկեգույն կոճակ՝ ՀՀ զինանշանի պատկերով: Հանովի ուսադիրների վրա՝ վերին եզրից 2.5 սմ հեռավորության վրա՝ միջնամասում ամրացվում է ոսկեգույն մետաղե՝ ոսկեգույն պատկերով տարբերանշան` 2.5 x 2.5 սմ չափսերով:
6. Օձիքի խորհրդանշան՝ կիտելի օձիքին ասեղնագործություն է:
7. Թևքանշան` ՀՔԾ խորհրդանիշի պատկերն է (N 6 ձև): Թևքանշանը կրում են կիտելի, վերնաշապիկների, սվիտերի և բաճկոնների ձախ թևքի արտաքին կողմին՝ թևքի վերին կետից 9 սմ ներքև, բացառությամբ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կիտելի, վերնաշապիկների, բաճկոնների, սվիտերի, երբ ՀՔԾ թևքանշանը կրում են աջ թևքի արտաքին կողմին, իսկ ձախ թևքին ՀՀ զինանշանով թևքանշանն է:
8. Աստղ` հնգաթև՝ ոսկեգույն 14, 20 և 22 մմ տրամագծերով (N 4 ձև, նկար 5):
9. Կոճակ` փոքր, ոսկեգույն՝ 14 մմ տրամագծով, ՀՔԾ խորհրդանիշի` ոսկեգույնով երիզված (N 4 ձև, նկար 4): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կոճակները ՀՀ զինանշանի պատկերով են (N 4 ձև, նկար 2):
10. Կոճակ` մեծ, ոսկեգույն՝ 22 մմ տրամագծով, ՀՔԾ խորհրդանիշի` ոսկեգույնով երիզված (N 4 ձև, նկար 3): Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կոճակները ՀՀ զինանշանի պատկերով են (N 4 ձև, նկար 1):
11. Վրանկար ուսադիրներ` ոսկեգույն դաշտով, կարմիր գույնի մակաշերտով և զոլերով՝ տոնական համազգեստի համար (N 1 ձև, նկար 1):
12. Հանովի ուսադիրներ` բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ձմեռային բաճկոնի համար մոխրագույն դաշտով, կարմիր մակաշերտով (N 2 ձև, նկար 1):
13. Հանովի ուսադիրներ` մոխրագույն դաշտով և զոլերով, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար՝ նաև կարմիր մակաշերտով (N 2 ձև, նկար 1)։
14. Հանովի ուսադիրներ` մոխրագույն դաշտով (N 2 ձև, նկար 2)։
15. Ուսադիրներին տեղադրվում են մետաղե ոսկեգույն աստղեր՝ դասային աստիճաններին համապատասխան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ուսադիրների աստղերը 5-տոկոսանոց ոսկեթելից են (N 4 ձև, նկար 5):
V. ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ (ԱՍՏՂԱՆՇԱՆՆԵՐԻ) ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
16. Ուսադիրներին աստղերը տեղադրվում են`
1) արդարադատության երկրորդ և երրորդ դասի պետական խորհրդականների համար` երկայնակի առանցքային գծի վրա.
2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը՝ մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.
3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` երկայնակի առանցքային գծի վրա.
5) առաջին դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը դաշտի կենտրոնում, երրորդը և չորրորդը` առաջին երկուսից բարձր, մակաշերտի վրա.
6) երկրորդ դասի խորհրդականի համար` երկու ներքևի աստղերը մակաշերտի վրա, իսկ երրորդը` առաջին երկուսից բարձր, երկայնակի առանցքային գծի վրա.
7) երրորդ դասի խորհրդականի համար` մակաշերտի վրա:
17. Աստղերը ճառագայթներից մեկով ուղղված են դեպի ուսադիրների վերին եզրը:
18. Աստղերի դասավորությունը սահմանվում է համաձայն N 1 աղյուսակի:
VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
19. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը համազգեստը կրում է սույն կարգով սահմանված կանոններին համապատասխան:
20. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք կրում են շնորհված դասային աստիճաններին համապատասխանող համազգեստ:
21. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգով սահմանված ձևերին ու նկարագրությանը և պահվի անթերի վիճակում:
22. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ձմեռային, գարնանային-աշնանային կամ տոնական համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի կարգադրությամբ:
23. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պաշտոնական միջոցառումներին ամենօրյա համազգեստը կրում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի կարգադրությամբ:
24. Հանդիպումների, ծառայողական պարտականությունները կատարելու, խորհրդակցությունների, ատեստավորման, վերապատրաստման ժամանակ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք կրում են ամենօրյա համազգեստ՝ ըստ անհրաժեշտության: Պաշտոնական միջոցառումների, տոնական և հիշատակի օրերի, պարգևներ շնորհելու և երդման արարողակարգի ժամանակ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք կրում են տոնական համազգեստ՝ տոնական կիտել, տաբատ (իգական սեռի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք՝ կիսաշրջազգեստ), սպիտակ երկարաթև վերնաշապիկ, հովարով գլխարկ (իգական սեռի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք՝ գլխարկ (պիլոտկա), փողկապ (N 9 ձև, նկար 1-6):
25. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է`
1) համազգեստը, խորհրդանշանը և դասային աստիճանների տարբերանշանները կրել սահմանված ձևերին չհամապատասխանող ձևով.
2) համազգեստի վրա կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր կամ համազգեստը կրել քաղաքացիական հագուստի հետ համատեղ:
26. Կիտելի, վերնաշապիկների, սվիտերի և ամենօրյա բաճկոնի վրա տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության թևքանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կիտելի, վերնաշապիկների, սվիտերի, ամենօրյա բաճկոնի վրա տեղադրվում է նաև ՀՀ զինանշանով թևքանշան:
27. Ձմեռային և գարնանային-աշնանային բաճկոնների վրա տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության թևքանշաններ, իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ձմեռային և գարնանային-աշնանային բաճկոնների վրա տեղադրվում է նաև ՀՀ զինանշանով թևքանշան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ձմեռային բաճկոնի վրա տեղադրվում են դասային աստիճանի տարբերանշաններ:
28. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկությունները հետևյալն են`
1) գլխարկը կրելու կարգը. գլխարկը կրում են ուղիղ, առանց թեքելու, ընդ որում՝ ամենօրյա գլխարկի հովարը պետք է գտնվի հոնքերի մակարդակին, իսկ ականջակալներով գլխարկի ներքևի եզրը պետք է լինի 2-4 սմ հոնքերից վերև.
2) կիտելը կրելու կարգը. կիտելը կրում են բոլոր կոճակները կոճկված, գրպանների կափույրները դուրս հանված: Կիտելը կրում են բոլոր կոճակները դեպի աջ (իգական սեռի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք` դեպի ձախ) կոճկված վիճակում.
3) տաբատը, վերնաշապիկը, փողկապը կրելու կարգը. տաբատը կրում են կոշիկների կամ կիսաճտքավոր կոշիկների վրա բաց թողնված, պետք է ունենա երկայնակի արդուկած փոթ: Երկարաթև վերնաշապիկները կրում են բոլոր կոճակները կոճկած, փողկապով: Երկարաթև վերնաշապիկի օձիքը հետևից պետք է լինի կիտելի օձիքի վերին ծայրին հավասար, կամ դրանից ոչ ավելի, քան 0.5 սմ բարձր: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (իգական սեռի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք` դեպի ձախ): Կարճաթև վերնաշապիկը կրում են 2 կոճակները կոճկված վիճակում: Արգելվում է կրել գունաթափված և չարդուկված վերնաշապիկ: Վերնաշապիկը պետք է լինի մաքուր, ճիշտ տեղադրված դասային աստիճանը ցույց տվող տարբերանշաններով: Փողկապն ամրացվում է երկարաթև վերնաշապիկին: Այն միշտ պետք է մաքուր և կոկիկ վիճակում լինի: Արգելվում է կրել գունաթափված և մաշված փողկապ:
29. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համազգեստը կրելու ժամկետները սահմանվում են՝ համաձայն N 2 աղյուսակի:
VII. ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
30. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության անհատականացման նշանն է:
31. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության խորհրդանիշի տարրերն են` վահանը, կշեռքը և սուրը (N 13 ձև, նկար):
32. Վահանը հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության, կշեռքը՝ արդարության, սուրը՝ պատժի և դատաստանի ապահովման խորհրդանիշներն են:
33. Վահանն ուղղահայաց հնգանկյուն է, որի վերևի մասում պատկերված է կշեռքը, իսկ կենտրոնում՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Վահանից դուրս` վերևի մասում, երևում է սրի բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը:
34. Վահանի ներքևի մասում եռագույն ժապավեն է, որի վրա սպիտակ տառերով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»:
35. Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 3-րդ դասի խորհրդականից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց օձիքներին տեղադրվում են եզրազարդված խորհրդանշաններ օձիքների անկյուններում` (N 3 ձև, նկար 12), իսկ բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց օձիքներին` ոսկեզօծ ասեղնագործվածքով եզրազարդված խորհրդանշաններ (N 3 ձև, նկար 8):
Աղյուսակ N 1
Դասային աստիճանը |
Աստղերի թիվն ուսադիրների վրա (հատ) |
Աստղերի տրամագիծը (մմ) |
Տարածությունն ուսադրի ներքևի եզրից մինչև առաջին աստղի կենտրոնը |
Ուսադիրների երկարությամբ աստղերի կենտրոնների միջև ընկած տարածությունը |
Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական |
2 |
22 |
25 |
25 |
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական |
1 |
22 |
45 |
- |
Արդարադատության առաջին դասի խորհրդական |
3 |
20 |
25 |
25 |
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական |
2 |
20 |
25 |
- |
Արդարադատության երրորդ դասի խորհրդական |
1 |
20 |
45 |
- |
Առաջին դասի խորհրդական |
4 |
14 |
25 |
25 |
Երկրորդ դասի խորհրդական |
3 |
14 |
25 |
25 |
Երրորդ դասի խորհրդական |
2 |
14 |
25 |
- |
Աղյուսակ N 2
NN |
Անվանումը |
Քանակը |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Ձմեռային գլխարկ՝ կարակուլից (բարձրագույն դասային աստիճանների) |
1 հատ |
4 |
2. |
Գլխարկ ականջակալով` բնական մորթուց (երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդական) |
1 հատ |
3 |
3. |
Գլխարկ հովարով (բարձրագույն դասային աստիճանների) |
1 հատ |
3 |
4. |
Գլխարկ հովարով (երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականը) |
1 հատ |
3 |
5. |
Կնոջ գլխարկ` պիլոտկա |
1 հատ |
3 |
6. |
ձմեռային բաճկոն՝ կարակուլե օձիքով, տաք ներդիրով (բարձրագույն դասային աստիճանների) |
1 հատ |
4 |
7. |
ձմեռային բաճկոն՝ տաք ներդիրով (երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականը) |
1 հատ |
4 |
8. |
գարնանային-աշնանային բաճկոն |
1 հատ |
3 |
9. |
գարնանային-աշնանային տաբատ |
1 հատ |
2 |
10. |
սվիտեր |
2 հատ |
2 |
11. |
Ամենօրյա համազգեստ՝ բաճկոն |
2 հատ |
1 |
12. |
Ամենօրյա համազգեստ՝ տաբատ |
2 հատ |
1 |
13. |
Ամենօրյա համազգեստ՝ բամբակյա շապիկ |
2 հատ |
1 |
14. |
Ամենօրյա կիսաշրջազգեստ |
2 հատ |
1 |
15. |
Պոլո շապիկ՝ lacoste |
2 հատ |
1 |
16. |
Կիտել (տոնական)՝ երկկոճկուն, երկփեղկանի (բարձրագույն դասային աստիճանների) |
1 հատ |
3 |
17. |
Կիտել (տոնական)՝ երկկոճկուն, երկփեղկանի (արդարադատության երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականը) |
1 հատ |
3 |
18. |
Կիտել (տոնական)՝ միակոճկուն, միափեղկանի (երրորդ դասի խորհրդականից մինչև առաջին դասի խորհրդական) |
1 հատ |
3 |
19. |
Տաբատ (տոնական) (բարձրագույն դասային աստիճանների) |
1 հատ |
3 |
20. |
Տաբատ (տոնական. երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականը) |
1 հատ |
3 |
21. |
Կիսաշրջազգեստ (տոնական. երրորդ դասի խորհրդականից մինչև արդարադատության առաջին դասի խորհրդականը) |
1 հատ |
3 |
22. |
Վերնաշապիկ` երկարաթև (սպիտակ կտորից) |
1 հատ |
2 |
23. |
Փողկապ |
1 հատ |
3 |
24. |
Փողկապի ամրակ |
1 հատ |
2 |
25. |
Վրանկար ուսադիր (տոնական) |
1 զույգ |
3 |
26. |
Հանովի ուսադիր |
4 զույգ |
3 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև N 1
Ձև N 2
Ձև N 3
Ձև N 4
Կոճակներ
Ձև N 5
Ձև N 6
Ձև N 7
Ձև N 8
Ձև N 9
Ձև N 10
Ձև N 11
Ձև N 12
Ձև N 13
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2020 թվական: