ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2013 թվականի N 1133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1133-Ն որոշման |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. Մեղրը բույսերի նեկտարից, բույսերի կամ բուսակեր միջատների արտաթորման հետևանքով բույսերի կենդանի մասերի վրա գոյացած մեղրացողից՝ ապիս մելիֆերա (apis mellifera) տեսակի մեղուներից ստացված բնական քաղցր նյութ է, որը փոխակերպում են՝ միացնելով իրենց սեփական հատուկ նյութերին, ջրազրկում, պահում և թողնում մեղրախորիսխներում՝ հասունանալու և լիարժեք դառնալու համար:
2. Մեղրի հիմնական տեսակներն են՝
1) ըստ ծագման՝
ա. ծաղկային մեղր կամ նեկտարի մեղր, որն ստացվում է բույսերի նեկտարից,
բ. մեղրացողային մեղր, որն ստացվում է բույսերի վրա գոյացած բուսակեր միջատների արտաթորանքից կամ բույսերի կենդանի մասերի մեղրացողից.
2) ըստ արտադրության՝
ա. խորիսխային մեղր, որը հավաքվում է անթրթուր խորիսխների մեղրաբջիջներում կամ բարակ խորիսխային շերտերում, որոնք բացառապես բաղկացած են մեղրամոմից և վաճառվում են փակ ամբողջական խորիսխներով կամ խորիսխային շերտերով,
բ. մեղրախորիսխային կտոր պարունակող մեղր, կտրատված մեղրախորիսխներ, որը պարունակում է խորիսխային մեղրի մեկ կամ ավելի կտորներ,
գ. չորացրած մեղր, որն ստացվում է անթրթուր խորիսխները չորացնելիս,
դ. կենտրոնախուսային մեղր, քամված է անթրթուր մեղրաբջիջներից կենտրոնախուսակի միջոցով,
ե. մամլած մեղր, որն ստացվում է 450 C-ը չգերազանցող միջին ջերմության կիրառմամբ մեղրաբջիջներից ճզմելով,
զ. ֆիլտրացված մեղր, որն ստացվում է ծաղկափոշու զգալի կորստով օրգանական և ոչ օրգանական նյութերի հեռացման արդյունքում.
3) խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղր, որը որպես սննդամթերքի բաղադրամաս խոհարարական արտադրանք ստանալիս ենթարկվում է մշակման, ջերմամշակման, խմորման, վերամշակման և կարող է ունենալ օտար համ կամ հոտ:
3. Մեղրը բաղկացած է տարբեր շաքարներից, հատկապես խաղողաշաքարից (գլյուկոզա) և պտղաշաքարից (ֆրուկտոզա), ինչպես նաև այլ նյութերից, ինչպիսիք են օրգանական թթուները, էնզիմները և մեղրի հավաքածուներից ստացված պինդ մասնիկները:
4. Մեղրի գույնը տատանվում է գրեթե անգույնից մինչև մուգ դարչնագույն: Ըստ պնդության կարող է լինել հեղուկ, մածուցիկ, մասամբ կամ ամբողջովին բյուրեղացած: Բուսական ծագման մեղրի երանգը և բույրը կարող է տարբեր լինել:
5. Մեղրը, որը նախատեսված է որպես սննդամթերք օգտագործման համար, չունի հավելյալ որևէ սննդային բաղադրիչ, այդ թվում` սննդային հավելումներ: Այն, որքան հնարավոր է, զերծ է օրգանական կամ անօրգանական նյութերից, որոնք օտար են վերջինիս բաղադրությանը: Երբ անխուսափելի է օրգանական և անօրգանական օտար նյութերի հեռացումը, ապա այդ գործընթացն իրականացվում է ֆիլտրացման միջոցով: Եթե այդպիսի ֆիլտրացումը հանգեցնում է ծաղկափոշու զգալի քանակության հեռացմանը, սպառողն իրազեկվում է պիտակի վրա համապատասխան նշման միջոցով:
6. Մեղրը, բացառությամբ խոհարարության մեջ օգտագործվող մեղրի, չունի որևէ օտար համ կամ հոտ, խմորված չէ, չունի արհեստականորեն փոխված թթվայնություն, կամ արդեն ջերմամշակված չէ այնպես, որ բնական էնզիմները կամ ոչնչացված լինեն կամ զգալիորեն չակտիվացված:
7. Մեղրի մեջ պարունակվող ոչ մի ծաղկափոշի կամ բաղկացուցիչ մաս չի հեռացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի է անօրգանական կամ օրգանական օտար նյութերի հեռացումը:
8. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված մեղրի տեսակների անվանումները բնորոշում են տվյալ արտադրանքի ծագումը և որակը:
9. Շրջանառության փուլերում մեղրի պիտակի վրա նշվում է «ՄԵՂՐ» անվանումը, առանց տեսակը մատնանշելու, բացառությամբ ֆիլտրացված, խորիսխային, մեղրախորիսխային կտոր պարունակող և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի:
10. Խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի մակնշումը պետք է պարունակի «Նախատեսված միայն խոհարարական արտադրության համար» նշումը:
11. Բացի ֆիլտրացված և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի, մեղրի մակնշումը պետք է ներառի տեղեկություն, որը վերաբերում է՝
1) ծաղկային կամ բուսական ծագմանը, եթե արտադրանքն ամբողջությամբ կամ հիմնականում ծագում է նշված աղբյուրից և ունի ծագման օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և միկրոսկոպիկ բնութագրեր.
2) տարածաշրջանային, տարածքային և տեղագրական ծագմանը, եթե արտադրանքն ամբողջությամբ ծագում է նշված աղբյուրից.
3) որակի հատուկ չափորոշիչներին:
12. Ֆիլտրացված և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի մակնշումը պետք է ներառի արտադրանքի՝ համապատասխանաբար սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված նկարագրությունը:
13. Մեղրը շուկայահանելիս կամ մարդու սպառման համար նախատեսված ցանկացած ապրանքի մեջ օգտագործելիս պետք է համապատասխանի հետևյալ բաղադրամասային չափանիշներին (աղյուսակ):
Աղյուսակ
1. Շաքար |
խաղողաշաքարի (գլյուկոզա) և պտղաշաքարի (ֆրուկտոզա) |
ծաղկային մեղր |
ոչ պակաս, քան 60գ/ 100 գ |
մեղրացողային մեղր, մեղրացողային մեղրի և ծաղկային մեղրի խառնուրդ |
ոչ պակաս, քան 45գ/ 100 գ | ||
սախարոզի պարունակություն |
ընդհանուր առմամբ |
ոչ ավելի, քան 5գ/ 100 գ | |
Կեղծ ակացիա (Robinia pseudoacacia), առվույտ (Medicago sativa) Menzies Banksia (Banksia menziesii), Ֆրանսիական ցախկեռաս (Hedysarum), կարմիր խեժ (Eucalyptus camadulensis), leatherwood (Eucryphia lucida, Eucryphia milliganii), Citrus spp. |
ոչ ավելի, քան 10գ/ 100 գ | ||
Նարդոս (Lavandula spp), բոռաջո օֆիցինալիս (Borago officinalis) |
ոչ ավելի, քան 15գ/ 100գ | ||
2. Խոնավություն |
ընդհանուր առմամբ |
ոչ ավելի, քան 20% | |
հավամիրգ (Calluna) և խոհարարության մեջ օգտագործվող մեղր |
ոչ ավելի, քան 23% | ||
հավամրգից (Calluna) ստացված խոհարարության մեջ օգտագործվող մեղր |
ոչ ավելի, քան 25% | ||
3. Ջրում անլուծելիություն |
ընդհանուր առմամբ |
ոչ ավելի, քան 0,1գ/ 100 գ | |
սեղմված մեղր |
ոչ ավելի, քան 0,5գ/ 100 գ | ||
4. Էլեկտրական ջերմահաղորդություն |
մեղրացողային և շագանակագույն մեղր և վերջիններիս խառնուրդը` բացառությամբ ելակի թուփ (Arbutus unedo), զանգակածաղիկ (Erica) էվկալիպտ, կրաքար (Tilia spp), հասարակ հավամիրգ (Calluna vulgaris), մանուկա կամ jelly թուփ (leptospermum), թեյի ծառ (Melaleuca spp.) |
ոչ ավելի, քան 0,8 մվ / սմ | |
5. Թթվայնություն |
ընդհանուր առմամբ |
ոչ ավելի, քան 50 մլ թթու յուրաքանչյուր 1000 գրամին համարժեք | |
խոհարարության մեջ օգտագործվող մեղր |
ոչ ավելի, քան 80 մլ թթու յուրաքանչյուր 1000 գրամին համարժեք | ||
6. Դիաստազային ակտիվություն և հիդրոքիմէթիլֆուրֆուրո-լային քանակ (HMF) որոշված մշակումից և խառնուրդից հետո |
Դիաստազային ակտիվություն (Scհade սանդղակով) |
ընդհանուր առմամբ, բացի խոհարարության մեջ օգտագործվող մեղրից |
ոչ պակաս, քան 8 |
մեղրներ ցածր բնական էնզիմային պարունակությամբ (օրինակ ցիտրուսային բույսերի մեղրներ) և հիդրոքիմէթիլֆուրֆուրոլային քանակ |
ոչ ավելի, քան 15 մգ / կգ ոչ պակաս, քան 3 | ||
հիդրոքիմէթիլֆուր- ֆուրոլ |
ընդհանուր առմամբ, բացի խոհարարության մեջ օգտագործվող մեղրից |
ոչ ավելի, քան 40 մգ / կգ | |
արևադարձային կլիմայով շրջանների հայտնի ծագման մեղրներ և դրանց խառնուրդներ |
ոչ ավելի, քան 80 մգ / կգ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1133-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՄԱՐԴՈՒ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ) տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սերտիֆիկատը տրվում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից:
(2-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
3. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված յուրաքանչյուր խմբաքանակ մեղր և մեղվաբուծական այլ արտադրանքներ արտահանելու նպատակով արտահանողը հայտ է ներկայացնում տեսչական մարմին` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը (քանակը), արտահանվող երկիրը, արտահանման ժամկետները:
(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
4. Տեսչական մարմինը սերտիֆիկատը տրամադրում է արտահանվող մեղրի յուրաքանչյուր խմբաքանակի համար՝ պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ հսկողության ավարտից և լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
(4-րդ կետը փոփ. 14.01.21 N 47-Ն)
5. Սերտիֆիկատը տնտեսավարող սուբյեկտին տրվում է, եթե՝
1) արտահանվող մեղրի տվյալ խմբաքանակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.
2) արտահանվող մեղրը համապատասխանում է պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին.
3) առկա է տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ արձանագրությունը՝ տրված հավատարմագրված լաբորատորիայի կողմից:
(հավելվածը փոփ. 14.01.21 N 47-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1133-Ն որոշման |
HEALTH CERTIFICATE FOR EXPORTS OF HONEY AND OTHER APICULTURE PRODUCTS INTENDED FOR HUMAN CONSUMPTION CERTIFICAT SANITAIRE POUR L'EXPORTATION DE MIEL ET D'AUTRES PRODUITS DE L'APICULTURE DESTINÉS À LA CONSOMMATION HUMAINE
Մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ
Country PAYS Երկիրը |
Veterinary Certificate to EU Certificat vétérinaire vers l'UE Սերտիֆիկատ ԵՄ երկրների համար |
1.1.Consignor / Expéditeur /Առաքող Name / Nom/Անուն: Address / Adresse/Հասցե: Postal code/ Code postal/Փոստային ինդեքս: Tel No./ Tél /Հեռ.: |
1.2.Certificate reference number/ N՛ de référence du certificat/ Վկայականի համար |
| |||||||||||||||||||||||||
1.3.Central Competent Authority / Autorité centrale compétente /Կենտրոնական իրավասու մարմինը | |||||||||||||||||||||||||||
1.4.Local Competent Authority / Autorité locale compétente /Տեղական իրավասու մարմինը | |||||||||||||||||||||||||||
1.5.Consignee / Destinataire /Ստացող Name / Nom/Անուն: Address / Adresse /Հասցե: Postal code / Code postal /Փոստային ինդեքս: Tel No./ Tél /Հեռ.: |
|||||||||||||||||||||||||||
1.7.Country of origin /Pays d'origine /Ծագման երկիր |
ISO code: Code ISO ԻՍՈ կոդ: |
|
1.9.Country of destination / Pays de destination /Ստացող երկիր |
ISO code CodeISO ԻՍՈ կոդ |
| ||||||||||||||||||||||
1.11.Place of origin / Lieu d'origine /Ծագման երկիր: Name / Nom /Անուն: Address / Adresse /Հասցե: |
|||||||||||||||||||||||||||
1.13.Place of loading / Lieu de chargement/ Բեռնման վայրը |
1.14.Date of departure / Date du départ /Առաքման ամսաթիվ | ||||||||||||||||||||||||||
1.15.Means of transport / Moyens de transport/Տրանսպորտ
Documentary references/Référence documentaire/ Փաստաթղթային հղումներ |
1.16.Entry BIP in EU / PIF d'entrée dans l'UE / ԵՄ Սահմանային կետ | ||||||||||||||||||||||||||
1.18.Description of commodity / Description marchandise/ Ապրանքի նկարագրությունը/ |
1.19.Commodity code (HS code) / Code merchandise (code SN) /Ապրանքի կոդ | ||||||||||||||||||||||||||
1.20.Quantity / Quantité /Քանակ | |||||||||||||||||||||||||||
1.21.Temperature of product / Température produit /Ապրանքի ջերմաստիճանը
|
1.22.Number of packages / Nombre de conditionnement /Փաթեթների քանակ | ||||||||||||||||||||||||||
1.23.Identification of container/Seal number/ N՛ des scellés et n՛ des conteneurs / Կոնտեյների նույնականացում/Կնիքի համարը |
1.24.Type of packaging / Type de conditionnement /Փաթեթավորման տիպը | ||||||||||||||||||||||||||
1.25. Commodities certified for Human consumption/ Marchandises certifiées aux fins de: Consommation humaine/ Ապրանքը սերտիֆիկացված է մարդու սպառման համար □ | |||||||||||||||||||||||||||
1.27.For import or admission into EU/ Pour importation ou admission dans l'UE /ԵՄ ներմուծման կամ մուտքի համար □ | |||||||||||||||||||||||||||
1.28.Identification of the commodities / Identification des marchandises /Ապրանքատեսակների նույնականացում Approval number of establishments / Numéro d'agrément des établissements /Արտադրության վայրի հավաստման ՀՀ | |||||||||||||||||||||||||||
Species (Scientific name) Espéce/(Nom scientifique) / /Գիտական անվանումը |
Treatment type / Type de traitement /Պահպանման տիպ |
Manufacturing plant / Atelier de fabrication / Արտադրող գործարան |
Number of packages / Nombre de conditionnement /Փաթեթների քանակը |
Net weight / Poids net /Զուտ քաշ |
COUNTRY PAYS Երկիրը |
Honey and Apiculture Products Miel et produits de l’apiculture Մեղր և մեղվաբուծական արտադրանքներ |
II. Health attestation/ Attestation sanitaire/ Առողջության վկայական |
II .a. Certificate reference number Numéro de référence du certificat Վկայագրի տեղեկանքի համարը |
II. b. | |
I, the undersigned, declare that I am aware of the relevant provisions of Regulations (EC), No 178/2002, (EC) 852/2004 and (EC) No 853/2003 and certify that honey and apiculture products described above were produced in accordance with those requirements, in particular that they: Je soussigné déclare avoir connaissance des dispositions pertinentes des réglements (CE) n0 178/2002, (CE) n0 852/2004 et (CE) n0 853/2004 et certifie que le miel et les produits de l'apiculture susmentionnés ont été produits conformément auxdites dispositions, et notamment: Ես՝ ներքոստորագրյալս, հայտարարում եմ, որ իրազեկ եմ ԵՄ կանոնակարգերի՝ No 178/2002, 852/2004, 853/2003 համապատասխան դրույթներին և վկայում, որ վերը նշված մեղրն ու մեղվաբուծական արտադրանքները արտադրվել են վերոնշյալ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, մասնավորապես, որ նրանք
- come from (an) establishment(s) implementing a programme based on HACCP principles in accordance with Regulation (EC) No 852/2004, - qu'ils proviennent d'un/d'établissement(s) appliquant un programme fondé sur les principes HACCP, conformément au réglement (CE) n՛ 852/2004, - ծագում են ՎԱՎԿԿՀՀ սկզբունքների վրա հիմնված հաստատություններից՝ համապատասխան ԵՄ No 852/2004 կանոնակարգին - have been handled, and where appropriate, prepared, packaged and stored in a hygienic manner in accordance with the requirements of Annex II to Regulation (EC) No 852/2004, and - qu'ils ont été manipulés et, le cas échéant, préparés, emballés et entreposés de faջon hygiénique, conformément aux dispositions de l'annexe II du réglement (CE) n0 852/2004, et - ձեռք են բերվել, անհրաժեշտության դեպքում պատրաստվել, փաթեթավորվել և պահպանվել հիգիենիկ՝ համապատասխան ԵՄ No 852/2004 կանոնակարգի հավելված II-ի պահանջների, և - the guarantees covering live animals and products thereof provided by the residue plans submitted in accordance with Directive 96/23/EC, and in particular Article 29 thereof, are fulfilled. - que les garanties couvrant les animaux vivants et les produits issus de ces animaux prévues par les plans relatifs aux résidus présentés conformément à la directive 96/23/CE, et notamment à son article 29, sont réunies. - երաշխիքների, որոնք վերաբերում են կենդանի կենդանիներին և դրանցից պատրաստվող արտադրատեսակներին՝ նախատեսված մնացորդային պլաններով՝ համապատասխան ԵՄ դիրեկտիվ 96/23-ին և մասնավորապես հոդված 29-ին, իրականացվում են: Notes/Notes/ Նշումներ
Part I/ Partie I/ Մաս I - Box reference 1.11: Place of origin: name and address of the dispatch establishment. - Rubrique 1.11: lieu d'origine: nom et adresse de l'établissement d'expédition. - Բաժին 1.11: Ծագման վայրը, արտադրավայրի անվանումը և հասցեն - Box reference 1.15: Registration number (railway wagons or container and lorries), flight number (aircraft) or name (ship). Separate information is to be provided in case of unloading and reloading. - Rubrique 1.15: numéro d'immatriculation (wagon ou conteneur et camion), numéro de vol (avion) ou nom (navire). Des informations distinctes doivent Սtre fournies en cas de déchargement et de rechargement. - Բաժին 1.15. Գրանցման համարը (երկաթուղային վագոններ կամ կոնտեյներ և բեռնատարներ), թռիչքի համարը (ինքնաթիռ) կամ անվանումը (նավ): Առանձին տեղեկություն է տրամադրվում բեռնաթափման և վերբեռնման դեպքում: - Box reference 1.19: Use the appropriate HS codes: 04.09, 04.10. - Rubrique 1.19: utiliser les codes SH appropriés: 04.09, 04.10. - Օգտագործել համապատասխան HS կոդերը. 04.09, 04.10: - Box reference 1.23: Identification of container/seal number: only where applicable. - Rubrique 1.23: n՛ des scellés et no des conteneurs: uniquement lorsque la réglementation l'exige - Բաժին 1.23. Կոնտեյների նույնականացում/կնիքի համար: Որտեղ կա կնիքի հերթական համար պետք է նշվի:
Part II/ Partie II /Մաս II - The colour of the stamp and signature must be different to that of the other particulars in the certificate. - La couleur du cachet et de la signature doit Սtre différente de celle des autres mentions du certificat. - Կնիքի և ստորագրության գույնը պետք է տարբերվի սերտիֆիկատի մյուս նշումների գույնից: | |||
Official inspector / Inspecteur officiel/Տեսուչ
Name ( in capitals ): / Nom (en majuscules):/Անուն (մեծատառերով) Date: / Date:/ Ամսաթիվ Stamp: / Cachet:/Կնիք |
Qualification and title: / Titre et qualité:/Որակավորում և պաշտոն Signature: / Signature: /Ստորագրություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |