ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2017 թվականի N 783-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ցանկերի NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճարների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանակական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 666-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:
(1-ին կետը լրաց. 24.12.20 N 2157-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 10 Երևան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. Հարկ վճարողների իրազեկման նպատակով հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հարկ վճարողների ցանկերը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկերին և ժամկետներին համապատասխան (բացառությամբ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսված տեղեկությունների):
3. Հարկային մարմնի կողմից ցանկերը կազմվում են՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից տվյալ հարկային տարվա վերաբերյալ ներկայացված հարկային հաշվարկները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը, հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ուսումնասիրության արդյունքները, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալները:
4. Ցանկերը կազմվում են ըստ թվային տվյալների նվազման հաջորդականության:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևի ցանկի կազմման իմաստով՝ ապառքը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի և հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքի դրական տարբերություն: N 2 ձևի ցանկում ներառվում են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ապառքի 1 մլն դրամ և ավելի աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների վերաբերյալ տվյալները՝ ըստ ապառքի աճի մեծության:
5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 4 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:
(5.1-ին կետը լրաց. 24.12.20 N 2157-Ն)
5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 5 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:
(5.2-րդ կետը լրաց. 24.12.20 N 2157-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողական կարգով: Ընդ որում՝
1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տարբերվող գումարը։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միասնական հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապատասխան գանձապետական հաշվին կատարված վճարումը.
2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս.
3) ցանկի «ընդամենը մուտքերը» սյունակի համապատասխան տողում լրացվում է «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի և «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողերի հանրագումարը.
4) ցանկի «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են համալիր հարկային ստուգման արդյունքում կամ պարզեցված ընթացակարգով միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի գումարները, միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները, համալիր հարկային ստուգման արդյունքում միասնական հաշիվ վերադարձված ակցիզային հարկի գումարները:
(6-րդ կետը խմբ. 24.12.20 N 2157-Ն)
7. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները կամ ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերի բողոքարկման արդյունքները կամ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալների համար հիմք հանդիսացած հաշվարկներում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը՝ հարկային մարմինը կարող է հարկ վճարողների դիմումների հիման վրա հրապարակել հարկ վճարողների վերաբերյալ ճշգրտումներ:
(հավելվածը լրաց., խմբ. 24.12.20 N 2157-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Ձև N 1
Ց Ա Ն Կ
20____թ. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների
NN |
ՀՎՀՀ-ն |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը |
Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 2
Ց Ա Ն Կ
20_____թ. հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների
NN |
ՀՎՀՀ-ն |
Կազմակերպության |
Գտնվելու կամ գործունեություն |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 3
Ց Ա Ն Կ
20_____թ. հարկային տարվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած և (կամ) գրանցման հայտ չներկայացրած հարկ վճարողների
NN |
ՀՎՀՀ-ն |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը |
Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 4
Ց Ա Ն Կ
20_____թ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների
NN |
ՀՎՀՀ-ն |
Կազմակերպության |
Գտնվելու կամ գործունեություն |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 5
Ց Ա Ն Կ
20_____թ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների (առևտրային կազմակերպությունների)
NN |
ՀՎՀՀ-ն |
Հարկային գործակալի |
Գտնվելու վայրը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 6
Ց Ա Ն Կ
20__թ. հարկային տարվա ընթացքում գործունեությունը կասեցված հարկ վճարողների
NN |
ՀՎՀՀ-ն |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը |
Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը |
Կասեցված գործունեության տեսակը |
Կասեցման ժամկետը (առաջին և վերջին օրերը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ձև N 7
Ց Ա Ն Կ
Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 20_ թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների
NN ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը |
Գտնվելու կամ գործունեություն իրականացնելու վայրը |
------------------- «...»-ի դրությամբ հարկ վճարողի կողմից |
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ | |||||||
ընդամենը՝ մուտքերը |
որից՝ |
|||||||||||
պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով |
պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով |
այդ թվում՝ | ||||||||||
շահութա-հարկը |
եկամտային հարկը |
ԱԱՀ-ն |
ակցիզային հարկը |
այլ հարկեր, վճարներ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
(ձևը խմբ. 24.12.20 N 2157-Ն)
(հավելվածը խմբ. 24.12.20 N 2157-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |